Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ստի, կեղծիքի մասին

18:25, երեքշաբթի, 28 հունվարի, 2020 թ.
Ստի, կեղծիքի մասին

Միևնույն պնդումը կարող է լինել և՛ ճշմարտություն, և՛ սուտ՝ կախված նրանից, թե ինչ համատեքստում է գործածված: Իսկ համատեքստը միշտ էլ բազմաշերտ է: Ավելի վատթարն այն է, որ ճշմարտությունը կարող է ծառայել ստին, ստի դեր խաղալ ու սուտ լինել: Էլ ավելի վատթարը, բարդն ու նենգն այն է, որ սուտը կարող է ճշմարտության դերի մեջ մտնել ու ճշմարտություն հանդիսանալ:

Ներկայացնում են նշանավորներից մի քանիսի կարծիքը հիշյալ երևույթի մասին:

*****

«Յուրաքանչյուր հիմար կարող է ճշմարտությունն ասել, բայց տրամաբանված ստելու համար մարդու գլխում խելք պիտի լինի»:

Սեմուել Բաթլեր (1835 - 1902), անգլիացի գրող, նկարիչ, թարգմանիչ

*****

«Թող ուրիշները զբաղվեն ոչ ճշմարտանման ճշմարտությամբ ու բացահայտեն այն: Ճշմարիտը ոչինչ է, ճշմարտանմանը՝ ամեն ինչ»:

Բերթոլդ Բրեխտ (1898 - 1956), գերմանացի բանաստեղծ, դրամատուրգ, արձակագիր

*****

«Խնդրո՛ւմ եմ, մի՛ գործածեք այդ օտարերկրյա «իդեալ» եզրույթը: Ասացեք պարզ, մեր լեզվով, ասացեք՝ «սուտ» »:

Հենրիկ Իբսեն (1828 - 1906), նորվեգացի դրամատուրգ

*****

«Սուտը և լռելը ծանր մեղքեր են, որոնք փարթամորեն աճել են ժամանակակից հասարակությունում: Մենք, հիրավի, կա՛մ շատ ենք ստում, կա՛մ լռում ենք…

Եթե թեկուզ մեկ անգամ աշխարհին խաբես, ստիպված ես լինելու մնացյալ կյանքիդ ամբողջ ընթացքում ստել ու հերթական սուտդ կապել նախորդ ստերի հետ: Այդպիսի կյանքը հոգեկանիդ համար իսկական դժոխք է: Աստված չանի՝ թեկուզ մեկ անգամ սխալվես. և՛ ինքդ կխորտակվես, և՛ քո նավի ամբողջ անձնակազմին կխորտակես: Մի՞թե այդպես չէ»:

Հարուկի Մուրակամի (1949 - …), ճապոնացի գրող և թարգմանիչ

*****

«Մի՛ հավատացեք ձեր լսածներին, և մասամբ հավատացեք ձեր տեսածներին»:

Էդգար Ալեն Պո (1809 - 1849), ամերիկացի գրող, բանստեղծ, գրաքննադատ

*****

«Ցանկացած անձ, որը թեկուզ մեկ անգամ բռնությունն է հռչակել որպես իր գործունեության եղանակ, պետք է անխուսափելիորեն սուտը դարձնի իր սկզբունքը»:

Ալեքսանդր Սոլժենիցին (1918 - 2008), ռուս գրող, հրապարակախոս

*****

«Կրկնված սուտը ճշմարտություն է դառնում»:

Շատոբրիան (1768 - 1848), ֆրանսիացի գրող և դիվանագետ

*****

«Հեշտ չէ բնորոշել ճշմարիտը, բայց սուտը հաճախ հեշտությամբ է ճանաչվում»:

Ալբերտ Էյնշտեյն (1879 - 1955), ֆիզիկոս


     Նկարում՝
Պինոկիոն՝ ստի անձնավորումը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4608 | 0 | 0
Facebook