Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ցուրտը

11:11, չորեքշաբթի, 22 հունվարի, 2020 թ.
Ցուրտը

Ցո՜ւրտ է…

ու թվո՜ւմ է թե անարդար,

ու չգիտե՜ս գարնան փոխարեն արդարությանը սպասես

թե՞ հակառակը:


    

Ցո՜ւրտ է…

ու թախիծը դառնում է իմաստուն:


    

Հրա՜շք աշխարհը,

որ պետք է լինի հեքիաթի նման անհո՜ւն ու զարմանալի

զրկվել է ջերմությունից

ու դողո՜ւմ է վերջին շունչը ապրող վարդի նման:


    

Ցո՜ւրտ է…

ու հայացքներն է են դարձել ցուրտ՝

ուղղված երկնքի այն մո՜ւգ կապույտ հատվածին,

որտեղից պետք է որ դուրս գա ամենակարող արեգակը,

որն ուշանո՜ւմ է

չգիտես թե ինչու…


    

Ցո՜ւրտ է…

ու տգե՜ղ, ամայի՜, դա՜ռն ու ծա՜նր դարձած շուրթերը շշնջում են

անհասկանալի բառեր,

որոնք քո՛նը չեն, այլ քո մեջ նստած մի անծանո՜թ երևույթի,

իսկ անծանոթները սարսափելի՜ են,

ինչպես ցո՜ւրտը:


    

Ցո՜ւրտ է…

ու թվում է թե անարդա՜ր…

ու սիրելը անհարմար…


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2872 | 0 | 0
Facebook