Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նիդերլանդների խորհրդարանում նշել են Երևանում Նիդերլանդների դեսպանության բացման որոշումը

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
19:38, հինգշաբթի, 16 հունվարի, 2020 թ.
Նիդերլանդների խորհրդարանում նշել են Երևանում Նիդերլանդների դեսպանության բացման որոշումը

Հունվարի 16-ին դեսպան Տիգրան Բալայանը հյուրընկալվեց Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատում, ուր արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների և կուսակցական խմբակցությունների ներկայացուցիչների հետ նշվեց Հայաստանում Նիդերլանդների դեսպանության բացման վերաբերյալ խորհրդարանական նախաձեռնության հաջողությունը։

Դիմելով՝ ԱԳՆ բյուջեում լրացումը նախաձեռնած պատգամավորներին դեսպան Բալայանն ասաց. «Իմ կառավարության անունից շնորհակալություն եմ հայտնում ձեզ Հայաստանում ընթացող գործընթացներին աջակցող և հայ-նիդերլանդական հարաբերությունների առավել ընդլայնումը խթանող կարևոր քայլի համար։ Դեսպանության հիմնումը խորհրդանշում է մեր երկկողմ հարաբերություններում արձանագրված առաջընթացը և փոխգործակցությունը խորացնելու երկուստեք տրամադրվածությունը» ։

Միջոցառման ընթացքում մտքեր փոխանակվեցին Հայաստանի և Նիդերլանդների միջև տարբեր բնագավառներում և հարթակներում համագործակցության զարգացումը խթանելու վերաբերյալ։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1661 | 0 | 0
Facebook