Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Անզգույշ գրի՜չս

10:13, հինգշաբթի, 16 հունվարի, 2020 թ.
Անզգույշ գրի՜չս

* * *

Ժամանա՜կն իր մատներով

Շա՜տ է խեղդել պոետներ,

Իսկ Մուսանե՜րն անվրդով

մնացել են

Մուսաներ:


    

* * *

Անզգույշ գրի՜չս մարմնի՜դ կպավ-

Ասես աշխարհում մի խեցի՜ խազվեց,

… Մի մարգարի՜տ նեղացավ

Ու խեցու մեջ արտասվեց:


    

Խեցին ճաքե՜ց արցունքներից-

Մարգարիտին բա՜ց թողեց,

Մարգարիտին առանց խեցի՜

Օկիանոսը կո՜ւլ տվեց:


    

* * *

Մի խեցի՜ է աչքիս առաջ-

Արցունքների՜ց պայծա՜ռ, ջի՜նջ,

… Եվ գրի՜չս հուսախաբված՝

Դատա՜րկ ինչպես սի՜րտը իմ…


    

Թե ո՞ւր գնաց Մուսան ի՜մ-

Աստվա՜ծ վկա՛, չգիտե՜մ,


    

Սակայն մի բա՜ն գիտեմ վստահ-

Ո՜ւմ գրկում էլ որ պրկվի՜,

Ո՜ւմ ձեռքերում գալարվի՜,


    

Իմ Մուսա՜ն դա՛ ի՛մ Մուսա՜ն է

Իմ Մուսա՜ն էլ կլինի՛:


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3252 | 0 | 0
Facebook