-Դուք մինչև վե՞րրջ կարդացիք այն:
-Պատկերացրեք` այո: Մանավանդ ծավալուն հոդվածներ չեմ սիրում, բայց սա ամբողջովին կլանեց ու մի շնչով կարդացի: Հարցերը հետաքրքիր էին, պատասխանները անկեղծ, կատարված գործերը գոհացնող: Մտածում եմ այսպես պետք է աշխատեն մեր երկրի բոլոր դեսպանները:
-Իսկ «Նիդերլանդական օրագիրը» ձեզ ծանո՞թ է:
-Այո, վաղուցվանից եմ հանդիպել, ես ավելի շատ թերթ ընթերցել եմ սիրում, քան մտնել համացանց: «Նիդերլանդական օրագիրի» հոդվածները երբեմն հանդիպել եմ «Առավոտ», «Հետք» և այլ թերթերում, պարտադիր կարդում եմ:
Զրուցակցուհուս ասում եմ.
- Իսկ գիտեք, որ գոյություն ունի «Նիդերլանդական օրագրի» ֆեյսբուքյան էջի ու կայքերի տարբերակը:
Պատասխանում է, որ վերջերս է հանդիպել ֆեյսբուքյան էջին, սակայն մինչ այդ «Նիդերլանդական օրագրի» նյութերը ավելի հաճախ տեսել է համացանցի տարբեր լրատվական կայքերում:
-Երբ գտա էջը անմիջապես բաժանորդագրվեցի ու լայքեցի, հետաքրքիր էջ է:
Ժպտում է, ապա ընդառաջ քայլում վերջապես կանգառին մոտեցող տրանսպորտին: Զրուցակցիս հրաժեշտ տվեցի այդպես էլ առանց անունն իմանալու:
Շուտով «Նիդերլանդական օրագրի» ֆեյսբուքյան էջը կունենա իր ութ հազարերորդ բաժանորդը` որը պարզապես մեկ անուն ունի` ընթերցող:
ԷԼԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Նիդ.օրագրի թղթ.
ԵՐԵՎԱՆ
Հ.Գ.-Շնորհակալություն ենք հայտնում «Իրատեսին», գլխավոր խմբագիր Փիրուզա Մելիքսեթյանին, ընդհանրապես բոլոր այն լրատվամիջոցներին որոնք տարածում են «Նիդերլանդական օրագրի» նյութերը` դրանով նպաստելով ու ամրապնդելով սփյուռքում հայ համայնքային կապը:
Հիշյալ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ.
https://www.nidoragir.com/2019/12/blog-post_25.html