Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինքնագոհ մեծահարուստն ու իմաստունը

13:28, չորեքշաբթի, 15 հունվարի, 2020 թ.
Ինքնագոհ մեծահարուստն ու իմաստունը

Մի շատ հարուստ մարդ սուֆի (սուֆիզմը իսլամում կրոնափիլիսոփայական միստիկական ուսմունք է) իմաստունին հրավիրում է իր՝ անպատմելի ճոխ պալատ: Ինքնագոհ հարուստն իմաստունին սենյակից սենյակ է տանում՝ պարծենալով իր կահույքով, գորգերով, թանկարժեք կահկարասիով, գեղանկարներով: Պալատի ամբողջ ճոխությունն ու հարստությունը ցուցադրելուց հետո մեծահարուստը նայում է իմաստունի աչքերի մեջ ու հարցնում.

-Դե, ի՞նչ կասես, հարգելիս, ի՞նչ տպավորություն ստացար: Տեսածդ քեզ գոհացրեց:

Իմաստունը քմծիծաղում է ու ասում.

-Ես տպավորված, բավարարված ու գոհ եմ այն իրողությունից, որ աշխարհն այնքան ամուր է, որ կարողանում է դիմանալ այս վիթխարի պալատի ու նաև քո ծանրությանը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2517 | 0 | 0
Facebook