Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ու ՆՈՐԻՑ…

19:21, կիրակի, 21 ապրիլի, 2013 թ.
Ու ՆՈՐԻՑ…


    
    

Անապահով ընտանիքների խնդիրները կային և մնում են օրակարգային: Սահակյանների ընտանիքը նույնպես ծայրաստիճան աղքատության մեջ է: Տիկին Փառանձեմի խնամքի տակ են գտնվում նրա վեց տղաները, ամուսինը և ամուսնու եղբայրը: Ընտանիքն ապրում է Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում: Նրանք ապրուստի միջոցը հայթհայթում են տան բակում գտնվող փոքրիկ հողատարածքը մշակելով և հաշմանդամության թոշակով: Ամուսնու եղբայրը և տղաներից երկուսը հաշմանդամ են նաև նրանց մտավոր զարգացումը դանդաղ է ընթանում: Տիկնոջ տղաներից երկուսը այժմ ծառայում են բանակում, սակայն նրանցից մեկը հաշմանդամ է: Մայրը նամակ է գրել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին՝ տղային բանակ չզորակոչելու խնդրանքով, սակայն նամակը մնացել է անպատասխան:

«Ոչ մի օգնություն չենք ստանում պետությունից ու նույնիսկ գյուղապետից ու ոչ էլ բարեգործական կազմակերպություններից…» , ասում է տան միակ տիկինը:

Սահակը՝ տղաներից մեկը, ով ունի լուրջ հոգեբանական աջակցության կարիք, խուսափում էր ֆոտոխցիկից և առհասարակ, մարդկանց հետ շփումից:

Այն փոքրիկ տանը, որտեղ ապրում են ինը մարդ, ունի ընդհամենը երկու սենյակ, որի մեջ է մտնում խոհանոցը և սանհանգույցը.

Այս ընտանիքին անհրաժեշտ է ֆինանսական և հոգեբանական աջակցություն:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4369 | 0 | 0
Facebook