Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Աղքատությունը հաղթահարելու միջոցը աշխատանքն է. Նիկոլ Փաշինյան

ArmPress
Մամուլի խոսնակ`
ArmPress
16:41, հինգշաբթի, 09 հունվարի, 2020 թ.
Աղքատությունը հաղթահարելու միջոցը աշխատանքն է. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի քաղաքացու համար աղքատությունը հաղթահարելու միջոցը աշխատանքն է:

Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով մարդկանց կյանքը փոխելու և լավ ապրելու բանաձևին:

«Նշեցինք, որ տարբեր բյուջետային ավիաընկերությունների միջոցով Հայաստան են գալիս հաճախորդներ, ովքեր փոքր ու միջին բիզնեսի պոտենցիալ հաճախորդներ են: Նրանք գալիս են ոչ թե հինգաստղանի հյուրանոցներում ապրելու, ամենաթանկ ռեստորաններում սնվելու, այլ՝ քայլելու, սար բարձրանալու, գետ տեսնելու, կենդանի տեսնելու», - ասաց Վարչապետը՝ հիշեցնելով, որ հունվարի մեկից միկրոբիզնեսն ազատվել է հարկերից: Կառավարության ղեկավարի խոսքով՝ գործադիրն ստեղծել է բավարար դաշտ, և, եթե ինքնակարգավորումեր տեղի չունենան, ապա պետությունը որոշակի ստանդարտներ կպարտադրի:

«Մեր խնդիրն է՝ աշխատանքի համար ստեղծել բոլոր հնարավոր պայմանները: Կրկնում եմ, բազմոցին պառկած մարդու աղքատությունը կառավարությունը չի հաղթահարելու, այդ մարդն առնվազն պետք է բռնի կառավարության ձեռքը ու վեր կենա բազմոցից», - ասաց ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ չաշխատող մարդը չի կարողանա լավ ապրել:

«Հիմա մենք աշխատանքի համար ստեղծել ենք բարենպաստ դաշտ, և այնտեղ, որտեղ այդ բավարար դաշտում ինքնակարգավորումներ տեղի չեն ունենում, մենք որոշակի ստանդարտներ պետք է պարտադրենք։ Մենք մարդկանց ասում ենք՝ ձեզ ազատել ենք հարկերից և աշխարհի տարբեր վայրերից ձեզ համար բերում ենք պոտենցիալ հաճախորդներ։

Ահա ստեղծված է այն դաշտը, որ ոչ թե կառավարությունը կամ ինչ-որ մարդիկ ձեզ պետք է գումար վճարեն, որ դուք լավ ապրեք, այլ ստեղծված է դաշտ, որպեսզի դուք սեփական մտքով, սեփական աշխատանքով ու գաղափարներով հնարավորություն ունենաք վաստակել օրվա հացը։ Սա է կյանքը փոխելու մեր բանաձևը։

Մենք կառուցում ենք ճանապարհներ, մանկապարտեզներ, դպրոցներ, այլ ենթակառուցվածքներ, որպեսզի այս պոտենցիալ հաճախորդների ու ծառայություն կամ ապրանք առաջարկողների հաղորդակցությունը դառնա հնարավորինս հեշտ։ Սա է լավ ապրելու մոդելը ՀՀ-ում։ Եվ ուզում եմ ասել՝ չաշխատող մարդը երբեք ոչ մի երկրում լավ չի ապրել։ Եվ, հետևաբար, մեր խնդիրն է աշխատանքի համար ստեղծել բոլոր պայմանները։

Բազմոցին պառկած մարդկանց աղքատությունը կառավարությունը չի հաղթահարելու։ Այդ մարդը առնվազն պետք է բռնի կառավարության ձեռքը, վեր կենա բազմոցից», - ասաց նա՝ հավելելով, որ երկարաժամկետ առումով լավ ապրելու գրավականը կրթությունն է։

Աղբյուրը` ArmPress Լրատվական
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1398 | 0 | 0
Facebook