Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Այդպես եմ վարվել, որպեսզի դու թագավորությունը ոչ թե ժառանգաբար, այլ՝ արժանիքներիդ համար ստանաս»

19:39, չորեքշաբթի, 08 հունվարի, 2020 թ.
«Այդպես եմ վարվել, որպեսզի դու թագավորությունը ոչ թե ժառանգաբար, այլ՝ արժանիքներիդ համար ստանաս»

Ալեքսանդր Մեծը սիրել է «Իլիական» և «Ոդիսական» պոեմների հեղինակ Հոմերոսին, և այդ սերը նրան ներարկել է իր դաստիարակը՝ մեծ փիլիսոփա Արիստոտելը:

«Իլիական» պոեմի գլանափաթեթն ու դաշույնը միշտ պատանի Ալեքսանդրի նրա սնարի տակ են եղել: Արքայական հատուկ պատվերով պապիրուսից պատրաստված այդ գլանափաթեթի վրա այնքան մանր տառերով է գրվել ամբողջ պոեմը, որ այն, իբր, հնարավոր է եղել պահել ընկույզի կճեպի մեջ: Ալեքսանդրն ասել է. «Ամբողջ աշխարհում ես միայն Աքիլեսին եմ նախանձում. կենդանության օրոք նա ընկեր է ունեցել, իսկ մահվանից հետո՝ (իրեն փառաբանող) երգիչ»:

Երբ նա ոտք է դրել Փոքր Ասիա, առաջին հերթին գնացել է այն վայրը, որտեղ Տրոյան է եղել ու զոհ է մատուցել այն բլրի վրա, որի տակ, ըստ ավանդազրույցի, թաղված են եղել Աքիլլեսն ու նրա ընկեր Պատրոկլեսը:

Ալեքսանդրը Փիլիպոսի՝ Օլիմպիադա թագուհուց ծնված միակ որդին է եղել: Բայց Փիպիպոսը տարբեր սիրուհիներից բազում երեխաներ է ունեցել: Ալեքսանդրը դրա համար նախատել է հորը, իսկ հայրը պատասխանել է. «Այդպես եմ վարվել, որպեսզի դու թագավորությունը ոչ թե ժառանգաբար, այլ՝ արժանիքներիդ համար ստանաս»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2758 | 0 | 0
Facebook