Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Դատական հայցն ընդդեմ լույսի

18:42, երկուշաբթի, 06 հունվարի, 2020 թ.
Դատական հայցն ընդդեմ լույսի

Օրերից մի օր խավարը նկատում է, որ լույսն իրենից ավելի ու ավելի շատ տարածք է գողանում ու որոշում է նրան դատի տալ: Խավարը համապատասխան հայցով դիմում է դատարան, և շուտով նշանակվում է դատավարության օրը: Լույսը խավարից շուտ է դատական նիստերի դահլիճ է ներկայանում: Գալիս են նաև փաստաբաններն ու դատավորը: Ժամանակն անցնում է, սակայն խավարը չի ներկայանում: Բոլորն համբերությամբ սպասում են, բայց խավարը չի հայտնվում: Դատավորն ի վերջո հոգնում է և արձանագրելով, որ հայցվոր կողմը չի ներկայանում, լույսի օգտին որոշում է կայացնում:

Ի՞նչ էր տեղի ունեցել: Խավարն ինչո՞ւ էր դատական հայց ներկայացրել ու դատին չէր ներկայացել: Բոլորը զարմացած էին ու բացատրություն չէին գտնում: Մինչդեռ բացատրությունը շատ պարզ էր. խավարը դրսում էր՝ դատական նիստերի դահլիճի կողքին, բայց չէր համարձակվում դահլիճ մտնել, որովհետև գիտեր, որ լույսն իրեն անմիջապես ցրելու էր:

Լույսը գիտակցությունը, խիղճն ու իմաստունությունն է, մինչդեռ խավարը՝ վիրավորանքն ու նեղմտությունը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2630 | 0 | 0
Facebook