Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Պետք է ամեն ինչ անել, միայն թե ձանձրալի չլինի...» Աննա Ալեքսանյան

Մադաթ Սադոյան
18:12, երկուշաբթի, 06 հունվարի, 2020 թ.
«Պետք է ամեն ինչ անել, միայն թե ձանձրալի չլինի...» Աննա Ալեքսանյան

Վերջին տարիներին Հայաստանում կայծակնային արագությամբ տարածվել է լուսանկարչական արվեստն ու գործունեությունը։ Շուկան մեծ է, բայց շուկայում կան այնպիսինները, ովքեր իրենց ձեռագրով առանձնանում և դառնում են իսկական թվային կադր կերտողներ։


     - Ինչպե՞ս եղավ, որ տեսախցիկը դարձավ Ձեր օրվա անբաժան ուղեկիցը։ #Sadoian-ի զրուցակիցն է լուսանկարչուհի Աննա Ալեքսանյանը:

- Ինչպե՞ս եղավ, որ տեսախցիկը դարձավ Ձեր օրվա անբաժան ուղեկիցը։


     - Չգիտեմ ինչպես եղավ, որովհետև այդ ամենը սկսվեց դեռ տասը տարի առաջ, երբ ուղղակի ինձ դուր էր գալիս խաղալ տեխնիկայի միջոցով, որը մեզ շրջապատում է, ուսումնասիրել ամեն մի դետալ, որոնք մենք չենք նկատում:
    

     - Ձեր լուսանկարներում կա յուրահատուկ կոլորիտ, երանգ, որնը հենց առաջին անգամ աշխատանքը դիտելուց գրավում է: Դա այսպես ասած «ֆիրմային» գաղտնիքն է, որը գրավում է այցելուին թե՞ ամեն նկարի ցուցաբերում եք առանձին մոտեցում։
     - Հիմնականում ամեն ֆոտոշարքին մոտենում եմ անհատապես, թե նկարելուց թե խմբագրելուց: Փորձում եմ նկարները և հետագա մշակումը փոխանցեն ներկա մարդու հոգեվիճակը, թեկուզ այնքանն ինչքան, որ ես հասկացա այդ մարդու հետ աշխատելով` այդ մի քանի ժամը: Չնայած այն բանին, որ ես առօրյա կյաքնում մարդկանց հետ շփվելուց չեմ սիրում անձնական հարցեր տալ, բայց աշխատանքի ժամանակ շատ եմ մոտենում հաճախորդիս, ավելի անկեղծ լուսանկարներ ունենալու համար, երևի դրանից է, որ հաճախորդներիս գրեթե մեծ մասը դառնում են մոտ մարդիկ:
    
    

- Նախապես մտածված ոճ էր թե՞ այդ լուսանկարներով արտացոլում եք Ձեր տեսակը։


     -Կոնկրետ ասեցիր երկու տարբերակով…Լուսանկարի ոճով կարելի է իմ մասին շատ բան իմանալ: Լուսանկարներս կարող են ինձ նկարագրել: Նկատի ունեմ, որ հատուկ պատվեր չի եղել…
    
    

- Զբաղվու՞մ էք ինքնաքննադատությամբ, դիտելով Ձեր նախկին լուսանկարները։


     - Անպայման, բայց ոչ խիստ..Երբ տեսնում եմ աճ, ուրախանում եմ փոքրի պես:
    
    

- Հե՞շտ է, լինելով երկու երեխայի մայր, միաժամանակ այդքան ակտիվ զբաղել այս ժամանակատար գործով։


     - Երբ ամուսնացա չէի, միշտ սթրեսի մեջ էի ընկնում, երբ քնելուց առաջ հասկանում էի, որ վաղն անելու բան չունեմ, թվում էր թե կյանքս վերջանում է, ու սկսում էի իմ համար մի բան ստեղծել, տարբեր` շատ տարբեր բաներ: Երեխաներս լրացնում են ինձ, խթանում աշխատանքում: Կապը միշտ նրանց հետ ուժեղ է: Կերակրել, խնամել, դասավանդել, մտածել.սրանք ամեն ինչ են: Լուսանկարչությունը արկածային է ինձ համար: Ամեն ինչ անել, միայն թե ձանձրալի չլինի: Բազմազանությունը այն շարժառիթն է ինչն ինձ դուր է գալիս կյանքում: Դրա համար միշտ ավելի մոտ եմ առնչվում երեխաների հետ: Իհարկե, ամուսնուս շնորհիվ, Շնորհակալ եմ նրան, որ ավելի հետևողական եմ աշխատանքիս:
    
     - Ավելի շատ ո՞ր տարիքային խմբի հետ եք սիրում աշխատել։
     - Երևի տարբերություն չկա, սիրում եմ ակտիվ երեխաների հետ վազել և միշտ «ամեաթույն» կենդանի ֆոտոներն են լինում; Ու նաև նրանց չեմ ասում լուսանկարվելուց ինչ անեն, որովհետև գրեթե ամեն ինչ անում են:
    
     - Զբաղվելով այս գործունեությամբ, Ձեր առջև ունե՞ք նպատակակետ որին հասնելով, բավարարված կզգաք որպես լուսանկարիչ։
     - Ամեն բան ինքն իրեն ստացվեց, ուղղակի ...: Որպես լուրջ նպատակ դեռ ոչ, ու չի եղել:

Աղբյուրը` Sadoian Media
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6204 | 0 | 0
Facebook