Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՁՄԵՌ ՊԱՊԸ (իրապատում)

14:21, կիրակի, 05 հունվարի, 2020 թ.
ՁՄԵՌ ՊԱՊԸ (իրապատում)
    
    

Սահնակը քաշող եղջերուներին թողած բակում՝

Բնության հույսին,

Ձյունանուշի հետ միասին,

Քիթը կարմիր, պարկը ուսին «

Ձմեռ Պապը հասավ

Ուլնեցու N 23 համարի շենքի, 6-րդ բնակարան, որտեղ փոքրիկ Գագիկը, մի քանի անգամ հաղթահարելով քունը, անհամբեր սպասում էր:

Փոքրիկը լայն բացված աչքերով նայում էր ներս մտած Ձմեռ Պապիկին:

- Բարև՜ փոքրիկ, եկել եմ հեռվի՜ց ու նվերներ բերել բոլոր փոքրիկներին, ի՞նչ կցանկանաս դու Ձմեռ Պապիկից ու Ձյունանուշից:

- Այֆո՛ն եմ ուզում, Ձմեռ պապիկ ջան:

- Ես հիմա մի ոտանավոր կասեմ, դու պե՛տք է շարունակես, եթե կարողացա՜ր, կստանաս քո նվերը:

-Լա՜վ, պապիկ ջան:

- Ուրեմն լսիր. «Ա՜յ իմ գնդակ, ջա՜ն…..»

- Գնդա՜կ, - ուրախ բացականչեց Գագիկը ու սպասողական սպասեց:

- Ապրե՛ս, փոքրի՛կս, ստացիր գնդակ, թե չէ Այֆո՜ն-մայֆոն…

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3463 | 0 | 0
Facebook