Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բավականին ճանաչված երիտասարդ երգիչ Աղջիկների սրտի գրավական լինելով կարծես թե դադար էր սկսվել Ձեր կարիերայում

ELINA / ArmLur
Մամուլի խոսնակ`
ELINA / ArmLur
21:58, շաբաթ, 04 հունվարի, 2020 թ.
Բավականին ճանաչված երիտասարդ երգիչ Աղջիկների սրտի գրավական լինելով կարծես թե դադար էր սկսվել Ձեր կարիերայում
     Բավականին ճանաչված երիտասարդ երգիչ Աղջիկների սրտի գրավական լինելով կարծես թե դադար էր սկսվել Ձեր կարիերայում ու այդ որոշակի դադարից հետո բուռն կերպով վերադառնում եք հայկական շոու-բիզնես` հանրությանը ներկայանալով «Es Axchiky Bomba» երգով: Արձագանքերը, թերևս, գոհացուցիչ են, հետագայում պատրաստվու՞մ եք նույն կերպ շարունակելու Ձեր ընթացքը:
     Ինձ համար շատ կարևոր էին արձագանքները կապված իմ վերադարձի հետ և այո, դուք ճիշտ եք, արդյունքները գոհացուցիչ են: Այժմ ես աշխատում եմ իմ հաջորդ երգի վրա և հուսով եմ, որ մոտ 3-4 ամսից կկարողանամ այն հանձնել ձեր դատին:
     Ո՞վքեր են երգի հեղինակները և ովքե՞ր են աշխատել Ձեզ հետ այս երգի կայացման գործում:
     Es Axchiky Bomba երգի երաժշտության հեղինակն է Furqat Machon, խոսքի հեղինակը ես եմ, միքս՝ Jams Racords..
     Գեղեցիկ, թավշյա ձայն ունենալով հանդերձ ընտրում եք հաճելի մեղեդայնությամբ ու խորը իմաստ պարունակող երգեր և սիրվում ու գնահատվում եք հանրության կողմից ըստ արժանվույն, ամեն անգամ նույն ստեղծագործական խմբի հե՞տ եք աշխատում:
     Ես համագործակցել եմ շատ տարբեր մարդկանց հետ՝ փակագծերը չեմ բացի թող մնա անակնկալ
     Երգն ընտրելիս Ձեզ համար առավել կարևոր են խոսքերը, թե՞ երաժշտությունը: Հիմնականում երգում եք այն ինչ զգում եք, ինչն առկա է Ձեր կյանքում, թե՞, առհասարակ, երգում եք պահանջարկ ունեցող երգերը:
     Երաժշտությունը և խոսքերը պետք է համապատասխանեն իրար, որպեսզի ունկնդրի համար հաճելի լինի: Ես հիմնականում երգում եմ երգեր հաշվի առնելով թե՛ իմ և թե՛ հանրության երաժշտական ճաշակը: Փորձում եմ համատեղել) )
     Ո՞րն է Ձեր կյանքի ամենամեծ երազանքը, արդյո՞ք այն ասոցացվում է համերաշխ ու երջանիկ ընտանիք ունենալու հետ:
     Յուրաքանչյուր Արտիստի լիարժեք երջանկության համար անհրաժեշտ է ներդաշնակ անձնական կյանք, բայց ինձ համար դա չի կարող լրացնել կարիերայի բացը: Իմ կյանքում մեկը մյուսի շարունակությունն ու լրացումն է:
     Հայ երգիչներից ու՞մ կհամարեք Ձեզ մրցակից, կա՞ն այդպիսիք:
     Առհասարակ ես չեմ մրցակցում ոչ մեկի հետ բացի ինձնից, առաջնորդվում եմ «վաղը լինել ավելի լավը՝ քան այսօր» կարքախոսով:
     Եվ վերջում ի՞նչ կմաղթեք Ձեր երկրպագուներին, ովքեր մեծ սիրով են սպասում Ձեր նոր երգերին:
     Քանի որ մոտենում են Ամանորի տոները, նախօրոք բոլորին ուզում եմ շնորհավորել, գալիք տարում թող իրականան ձեր իղձերն ու երազանքները, բոլորին մաղթում եմ սեր և ներդաշնակություն: Իսկ նրանց, ովքեր սպասում են իմ նոր երգերին, խոստանում եմ շատ չեք սպասելու) Առջեւվում շատ անակնկալներ են սպասվում իմ երկրպագուներիս
     Շնորհակալ եմ հետաքրքիր հարցազրույցի համար և մաղթում մեծ հաջողություններ թե՛ անձնական կյանքում, թե՛ կարիերայում:
     Դիտել տեսահոլովակը...
Աղբյուրը` News
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3566 | 0 | 0
Facebook