Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գիտե՞ք արդյոք…Մեկ-երկու տեղեկություն հայոց երբեմնի կրոնապետների մասին

22:24, հինգշաբթի, 26 դեկտեմբերի, 2019 թ.
Գիտե՞ք արդյոք…Մեկ-երկու տեղեկություն հայոց երբեմնի կրոնապետների մասին

Իններորդ դարը հայոց աշխարհում մի քանի ազգային պետությունների՝ թագավորությունների հիմնման ժամանակաշրջան է եղել: Թագավորություններ են կազմավորվում Շիրակում, Վասպուրականում և նույնիսկ Կիլիկիայում: Բայց կաթողիկոսությունն այդ թագավորությունների գոյության ամբողջ ժամանակաշրջանում այդ թագավորություններից ավելի բարձր դիրք է ունեցել: Ինչպես Գրիգոր Լուսավորիչի ու նրա հաջորդների գահակալության տարիներին, այնպես էլ հիշատակածս ժամանակաշրջանում հայոց հոգևոր պետերն ամեն կերպ ձգտել են ժառանգական դարձնել իրենց պաշտոնը: Շիրակի կաթողիկոսները, Պահլավունիները, Աղթամարի ու մանավանդ Աղվանքի ու Սսի կաթողիկոսները ձգտել են հետևել Գրիգոր Լուսավորչի օրինակին: Տիրապետության ու հեղինակության գլխավոր աղբյուրի՝ կալվածական հարստության տեղը նրանք լավ են իմացել: Չորրորդ դարի Հայաստանում ամենախոշոր հողատերը Գրիգոր Լուսավորչի տոհմն է եղել: Իսկ Անին բյուզանդացիներին վաճառած Պետրոս Գետադարձ կաթողիկոս, ինչպես վկայում է Մատթեոս Ուռհայեցի պատմիչը, 500 գյուղ է ունեցել: Մինչդեռ նրա ժամանակ Բագրատունիների փոքրիկ թագավորությունը երեք գահակալների միջև է բաժանված եղել, որոնցից մեկի՝ Գագիկ 2-րդի սեփականությունը միայն Անի քաղաքն է եղել: Նույն այդ Գետադարձը՝ Բյուզանդիային հավատարմագրված այդ շունը, ապրել է այնպիսի շքեղության մեջ, որը մատչելի չի եղել Բագրատունի թագավորներից ոչ մեկին: Եվ զարմանալի չէ, որ Շիրակի բոլոր շինությունների արձանագրություններում նախ կաթողիկոսն է հիշատակվել, հետո միայն թագավորը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3090 | 0 | 0
Facebook