Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Ո՛չ դու, ո՛չ ես արդեն նույնը չենք»

23:35, երկուշաբթի, 23 դեկտեմբերի, 2019 թ.
«Ո՛չ դու, ո՛չ ես արդեն նույնը չենք»

Բուդդան եղել է իր ժամանակի ամենախելացի մարդը: Ոչ մեկը նրա նման չի հասկացել մադկային տառապանքներն ու ոչ մեկը նրա նման չի արժեվորել բարյացկամությունն ու կարեկցությունը:

Նրա զարմիկների մեջ մի այլասերված անձնավորություն է եղել, անունը՝ Դեվադաթա: Սա անասելի նախանձել է Բուդդային ու նրան հեղինակազրկելու առիթ է փնտրել: Ավելին, ցանկացել է նրան սպանել: Եվ մի օր, երբ Բուդդան հանդարտաքայլ զբոսնելիս է եղել, այս Դեվադաթան բլրի կատարից մի մեծ քար է գլորել ստորոտում գտնվող Բուդդայի վրա՝ նրան սպանելու դիտավորությամբ: Բայց քարն ընկել է Բուդդայից քիչ հեռու, և Դեվադաթան չի կարողացել իրագործել իր դիտավորությունը: Բուդդան կռահել է, թե ինչ է տեղի ունեցել, բայց մնացել է անայլայլ ու ժպտադեմ: Օրեր անց նա ճանապարհին հանդիպել է իր այս զարմիկին ու ջերմորեն բարևել է:

Այդ ջերմությունից անակնկալի եկած Դեվադաթան հարցրել է Բուդդային.

-Մի՞թե դու զայրացած չես:

-Ո՛չ, - պատասխանել է Բուդդան:

-Իսկ ինչո՞ւ զայրացած չես, - հարցրել է Դեվադաթան:

-Որովհետև դու այլևս այն մարդը չես, որը քարը գլորեց, ոչ էլ ես եմ հիմա այն մարդը, որի վրա քար գլորվեց:

Ով կարողանում է տեսնել, գիտի, որ ամեն ինչ անցողական է, իսկ ով կարողանում է սիրել, նրա համար ամեն ինչ ներելի է:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3532 | 0 | 0
Facebook