Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Դիմում

00:18, կիրակի, 22 դեկտեմբերի, 2019 թ.
Դիմում

ՀՀ ոստիկանության պետի ժ/պ, ոստիկանության գնդապետ Ա.Գ.Սարգսյանին
     Ոստիկանության թոշակառու Հովիկ Սուրենի Մահորյանից

Դիմում

Իլրումն 30.10.2019թ-ի իմ դիմումի.
     Պարոն Սարգսյան, ես գրանցված եմ եղել 30.10.2019թ-ի Ձեր կողմից քաղաքացիների ընդունելությանը, ներկայացել եմ աշխատակիցներին, սակայն հրաժարվել եմ ընդունելությունից, քանի որ քաղաքացիներին Դուք անձամբ չէիք ընդունում, ինձ հետ բերել էի Ձեզ հասցեագրած 30.10.2019թ-ի թվագրմամբ իմ դիմումը, որը ուզում էի ներկայացնել և անձամբ Ձեզ հանձնել; Ես որոշեցի նշված դիմումը Ձեզ ներկայացնել Ձեր կողմից քաղաքացիների հաջորդ՝ 27.11.2019թ-ի ընդունելությանը, սակայն ընդունելությունից մեկ օր առաջ ՀՀ ոստիկանությունից ինձ հայտնեցին, որ այդ ընդունելությանը նույնպես քաղաքացիներին Դուք անձամբ չեք ընդունելու, քանի որ այդ օրը չէի կարողանալու Ձեր հետ հանդիպել, ընդունելությանը չեմ ներկայացել, նշված դիմումը «» միջոցով Ձեզ եմ ուղարկում 05.12.2019թ-ին: Պարոն Սարգսյան, հույսով եմ, որ Ձեր կողմից ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետի պաշտոնին նոր նշանակված պարոն Մ.Մուրադյանը և ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնին նոր նշանակված պարոն Ա.Մկրտչյանը իմ դիմումներին պատշաճ ձևով ընթացք կտան, քանի որ պարոն Մուրադյանի և պարոն Մկրտչյանի կենսագրությունից երևում է, որ նրանք նախկինում ՀՀ ոստիկանության կենտրոնական ապարատում չեն աշխատել և իմ նախկին դիմումների հետ առնչություն չեն ունեցել, մանիպուլյացիաներ չեն արել: Հույսով եմ, որ պարոն Մ.Մուրադյանը և պարոն Ա.Մկրտչյանը չեն լսի նախկինում իմ դիմումներով զբաղվողներին, չեն վերցնի կարդա ի պատասխան իմ դիմումների ՀՀ ոստիկանության նախկին գրությունները և դրանց հիման վրա իմ դիմումներին պատասխանի, այլ անձամբ կկարդան, կուսումնասիրեն իմ դիմումներում ներկայացրած փաստերն ու դրանց հիմնավորումները և մանրամասն կզեկուցեն Ձեզ: Եթե մանրամասն զեկուցեն, վստսհ եմ, որ Դուք պատասխանատվության կենթարկեք, «» որոշ պաշտոնատար անձանց ոստիկանության համակարգից, այդ թվում ոստիկանության Արթիկի բաժնի պետ Մինո Մխիթարյանին, դա անելու համար բոլոր հիմքերը իմ դիմումներում ներկայացված է, վստահ եմ նաև, որ ոստիկանության Արթիկի բաժնի նախկին պետ Տիգրան Պետրոսյանի դիմաց կփակեք ոստիկանության համակարգ վերադառնալու բոլոր ճանապարհները:

Դիմող՝ Հ.Մահորյան
     05.12.2019թ.

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2406 | 0 | 0
Facebook