Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մի քանի քիչ հայտնի դիպված Վինսենթ վան Գոգի կյանքից

23:03, շաբաթ, 21 դեկտեմբերի, 2019 թ.
Մի քանի քիչ հայտնի դիպված Վինսենթ վան Գոգի կյանքից

Պոստիմպրեսիոնիզմի հռչակավոր ներկայացուցչը՝ Վան Գոգը (1853 - 1890), նիդերլանդացի առավել հանրահայտ նկարիչներից մեկը, մեզանում ասոցացվում սեփական ականջը կտրելու և էլի մի շարք արտառոց կամ հանդուգն արարքների հետ: Բայց քչերը գիտեն, որ այս հանճարը շատ համեստ անձնավորություն է եղել:

Ահա՛ մի քանի՝ քիչ հայտնի դիպված նկարչի կյանքից, որոնք մի նոր լույսի ներքո կներկայացնեն նրան:


     Վան Գոգն իր ամբողջ կյանքում ընդամենը մեկ նկար է վաճառե
լ

Վինսենթ վան Գոգը գրեթե երբեք չի կարողացել իր ապրուստը սեփական աշխատանքով վաստակել: Նրան օգնել են կա՛մ ծնողները, կա՛մ եղբայրը՝ Թեո վան Գոգը: Պատմաբանները պարզել են, որ միայն 1888 թվականին նրա վրձնած «Կարմիր որթատունկերն Առլում» կտավն է նկարչի կենդանության օրոք վաճառվել, այն էլ նրա մահվանից շատ քիչ ժամանակ առաջ, ընդամենը 400 հին ֆրանկով: Այս ստեղծագործությունը, ինչպես Լեոնարդո դա Վինչիի «Ջոկոնդա» -ն, աշխարհի առավել թանկագին նկարներից մեկն է համարվում:

Նա իր ականջաբլթակը նվիրել է սիրուհուն

Շատերն այնպես գիտեն, թե Գոգենի հետ կատաղի վեճի ընթացքում վան Գոգը նախ ածելիով սպառնացել է Գոգենին, ապա կտրել է իր ականջաբլթակը, բայց քչերին է հայտնի, որ նա կտրված բլթակը թաշկինակով ծրարել ու նվիրել է Ռաշել անունով մարմնավաճառուհուն, որի մշտական հաճախորդն է ինքը եղել: Բայց ուսումնասիրողները պարզել են, որ սուսերին բավականին լավ տիրապետող Գոգենը վիճաբանությունից հետո գնացել է ոստիկանություն ու հայտնել, թե վան Գոգը սառը զենքով իրեն սպառնացել է, և դրանից հետո թրերի նրա հավաքածուից անհետացել է այդ թրերից մեկը: Այս անհետացումը կասկածներ է ծնել Գոգենի ականջը կտրելու հանգամանքների վերաբերյալ:

Վան Գոգի մահվան առեղծվածը

Տարածված է այն կարծիքը, թե Վինսենթ վան Գոգը, հոգեբանական ճգնաժամի հարուցած նոպայի պահին կրակել է իր կրծքին, որպեսզի վերջ տա անհաղթահարելի տառապանքներին: Բայց այլ աղբյուրներ ասում են, թե նա դժբախտ պատահարի զոհ է դարձել: Երկու պատանիներ՝ եղբայրներ Ռենե և Գաստոն Սըքռետանները, խաղալիս անզգուշաբար կրակել են, և գնդակը դիպել է նկարչի կրծքին: Պատանիներին պատասխանատվությունից ազատելու ու Թեո եղբորը, որի «ուսերին ինքը բեռ էր դարձել», խաղաղեցնելու համար նա ասել է, թե ցանկացել է ինքնասպանություն գործել:

Վան Գոգն իր ամբողջ ականջն է կտրել

2016 թվականաին Առլ քաղաքի մի բժշկական փաստաթուղթ է գտնվել, որը վկայում է նշանավոր նկարչի ականջը կտրելու մասին: Այս բժշկական փաստաթուղթն արձանագրում է ոչ միայն ականջաբլթակը, այլև ամբողջ ականջը կտրելու փաստը:

Շատ են տեղեկություններն այն մասին

Վան Գոգն իր ծնողների յոթ զավակներից ավագն է եղել, և նրան տրվել է իրենից առաջ ծնված, բայց անմիջապես մահացած եղբոր՝ Վինսենտի անունը:

Առաջին սերը նրան հիասթափեցրել է

21 տարեկանում նա հաստավել է Լոնդոնում՝ տադիր լինելով զբաղվել արվեստի առարկաների առևտրով: Հենց այստեղ էլ նա սիրահարվել է իր վարձած բնակարանի տիրոջ աղջկան: Երիտասարդ Ուրսուլան չի վանել նրան ու մեծապես հուսադրել է: Երբ Գոգենն իմացել է, որ աղջիկը նշանված է, միանգամից հիասթափվել է նրանից ու հրաժարվել է նաև իր ընտրած գործից:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5157 | 0 | 0
Facebook