Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մերսումից հետո հյուծվածությունն ու հոգնածությունը, շատ դեպքերում, փոխարինվել են ակտվությամբ եւ լավ տրամադրությամբ

Miss Fidora
Հեղինակ`
Miss Fidora
20:46, հինգշաբթի, 19 դեկտեմբերի, 2019 թ.
Մերսումից հետո հյուծվածությունն ու հոգնածությունը, շատ դեպքերում, փոխարինվել են ակտվությամբ եւ լավ տրամադրությամբ

Հետազոտողները գնահատել են մերսումից հետո մարմնի ձեւի ըմբռնման փոփոխությունները հիվանդ ողնաշարով 50 պացիենտների մոտ:
     Մերսումից հետո հյուծվածությունն ու հոգնածությունը, շատ դեպքերում, փոխարինվել են ակտվությամբ եւ լավ տրամադրությամբ:

Հոգեբանական ցուցանիշները բուժընթացից առաջ եւ հետո գնահատել են Մաքս Լյուշերի գունային թեստի եւ Իգոր Սոլոմինի «Գունային փոխաբերությունների» օգնությամբ: Այս եղանակները թույլ են տալիս տեղեկատվություն ստանալ առանց գիտակցական մակարդակի, երբ մարդը կենսական իրավիճակներն ու պահանջները կապում Է հուզական ռեակցիաների հետ:

«Բուժական մերսման բուժընթացից հետո, ի լրումն սեփական բուժական Էֆեկտի, բարելավվում Է պացիենտների ընդհանուր հոգեբանահուզական վիճակը, Հաշվի առնելով, որ Էֆեկտն ստացվել Է հիվանդություններ ունեցող պացիենտների վրա, այն համեմատաբար առողջ մարդկանց վրա ավելի հեշտ կստացվի», - պատմել Է հետազոտության հեղինակ, ՏյումՊՀ-ի ընդհանուր եւ սոցիալական հոգեբանության ամբիոնի դոցենտ Իննա Վասիլեւան:

Հետագայում Տյումենի պետական համալսարանի գիտնականները մտադիր են գնահատել կոսմետոլոգիական ընթացակարգերից ստացված հոգեբանական Էֆեկտները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2783 | 0 | 0
Facebook