Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀՈԴԱՑԱՎԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ

Miss Fidora
Հեղինակ`
Miss Fidora
22:36, հինգշաբթի, 19 դեկտեմբերի, 2019 թ.
ՀՈԴԱՑԱՎԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ

ՔՈՒՆՋՈՒԹԻ ՅՈՒՂԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀՈԴԱՑԱՎԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ

Հոդացավերի դեմ։ Մի փոքր տաքացրեք յուղը, քսեք ցավող հատվածին, թողեք 20 րոպե։ Մաքրեք թաց սրբիչով։ Կրկնեք շաբաթվա ընթացքում 2-3 անգամ։

Մազաթափության դեմ։ Մազերի ու եղունգների թուլության դեմ կարելի է պայքարել քունջութի յուղի օգնությամբ, քանի որ այն մեծ քանակով կալցիում և այլ օգտակար նյութեր է պարունակում։

Բերանի խոռոչի ողողում։ Սա կօգնի նվազեցնել բակտերիաների քանակը, որոնք լնդերի բորբոքման պատճառ են դառնում, իսկ կալցիումը կօգնի ամրացնել ատամները, կանխարգելել կարիեսի առաջացումը։

Երիտասարդացնող խառնուրդ։ Այս խառնուրդի օգնությամբ կարող եք պահպանել մաշկի երիտասարդությունը։

Բաղադրիչներ
     • 1 ճաշի գդալ քունջութի սերմեր
     • 1 թեյի գդալ աղացած իմբիր
     • 1 թեյի գդալ մեղր։
     Խառնեք բոլոր բաղադրիչները, ամեն օր օգտագործեք 1 թեյի գդալ։

Աղբյուրը` ՖԻԴՈՐԱ
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3258 | 0 | 0
Facebook