Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ամբողջ կյանքը Արցախի ազատագրությանը նվիրած մարդուն մի քանի լիտր դիզվառելիքի համար շինծու մեղադրանքի առաջադրու՞մ․ Վահան Բաբայան

03:00, կիրակի, 15 դեկտեմբերի, 2019 թ.
Ամբողջ կյանքը Արցախի ազատագրությանը նվիրած մարդուն մի քանի լիտր դիզվառելիքի համար շինծու մեղադրանքի առաջադրու՞մ․ Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրրում է․ "Ղարաբաղյան շարժում, Հայաստանի և Արցախի բանակների կայացում, անվտանգության մարմինների ձևավորում և համակարգում, Արցախում ինքնապաշտպանական ջոկատների ձևավորում և ղեկավարում, Շուշիի ազատագրում, հայկական տարածքների ազատագրում, Հայաստանի պաշտպանության նախարարության կայացում և զարգացում, պետության և կառավարման համակարգի բարելավում, համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատվավոր հաղթահարում, կայուն և զարգացող Հայաստանի պահպանում, ապրիլյան պատերազմում թշնամու առաջխաղացման կանխում և Արցախի անվտանգության պահպանում, տնտեսական կայուն զարգացում, հողերը հանձնելուց հրաժարում, առանց արյունահեղության օրինական իշխանությունից հրաժարում, որը՞ ասեմ և այս ամենով անցած մարդուն, Արցախի հերոսին, ամբողջ կյանքը Արցախի ազատագրությանը նվիրած մարդուն մի քանի լիտր դիզվառելիքի համար շինծու մեղադրանքի առաջադրու՞մ:

Չի անցնելու, կրելու եք ջախջախիչ պատմական պարտություն:
     Նախագահին կրկին վիճակված է փրկել Արցախը և վստահ եմ նա կրկին դա կանի":

Աղբյուրը` Վահան Բաբայան
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1387 | 0 | 0
Facebook