Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 20 հունվարի, 2020 թ.

Հոդվածներ

Նավը խորտակվում է, բայց ամեն ինչ վերահսկողության տակ է

16:55, հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2019 թ.
Նավը խորտակվում է, բայց ամեն ինչ վերահսկողության տակ է

Նավը խորտակվում է, բայց ամեն ինչ վերահսկողության տակ է

Հայաստանի կառավարության արտաքին պարտքը օրեցօր աճում է։ Վերջին 1․5 տարում ավելանալով մոտ 1․000․000․000 դոլար։ Այսօր պարզվեց, որ մեր "թավշյա հեղափոխականները" ևս 131․000 եվրոյի նոր վարկեր են պատրաստվում վերցնել։ Սակայն ընդամենը օրեր առաջ՝ դեկտեմբերի 7-ին, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը մամուլի առաջ հայտարարում էր, որ Պետական պարտքի ծավալը 2019-ի ավարտին կլինի ավելի քիչ, քան նախորդ տարի էին կանխատեսել։ Այսինքն ըստ նրանց՝ ամեն ինչ նրանց վերահսկողության տակ է և դեռ վիճակն ավելի լավ է, քան իրենք կանխատեսում էին։
     Ըստ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի պարզաբանման՝ իրենց նման հաջողության պատճառը վարկային միջոցներով ծրագրերի իրականացման ցածր ցուցանիշն է․․․:
     Հիշեցնեմ, որ 2018-ի այս օրերին, տվյալ նախարարության աշխատակիցներին տրամադրում էին հսկայական պարգևավճարները, որը մեծ աղմուկ բարձրացրեց և դարձավ քննադությունների պատճառ։ Պարզվում է, որ այս տարի՝ 2019-ին ևս նրանք իրենք իրենց կրկին նման պարգևավճարներ են բաժանելու։

Դեկտեմբերի 6-ին էլ, ԱԺ-ում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց․ "Այս տարվա 9 ամիսներին Հայաստանի տնտեսական աճը կազմել է 7.5 տոկոս, ինչը մեր տարածաշրջանում բացարձակ առաջատար ցուցանիշ է և որ ՀՀ 2019 թվականի պետական բյուջեն գերակատարվել է 89 մլրդ դրամով"։ Նա ասաց չնշելով վերոնշյալ պարտքերի մասին և որ դա արվել է այս հսկայական պարտքերու կուտալկելու, այլ ոչ թե իր կառավարության ջանքերով, մինչդեռ մի շարք անգրագետ Պողոսներ ու զոմբիներ պատկերացում էլ չունեն անգամ այս գոյացած արտաքին պարտքի մասին և կարծում են, որ հենց Նիկոլ Փաշինյանն ու նրա կառավարությունն են իրենց տքնաջան աշխատանքով այս տնտեսդական աճի առիթն ու պատճառը։

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1385 | 0 | 0
Facebook