Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Որպեսզի գոնե մեկ անգամ իր մարգարեությունն իրականանա, նա հրաժարվել է սննդից ու...

19:22, երեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2019 թ.
Որպեսզի գոնե մեկ անգամ իր մարգարեությունն իրականանա, նա հրաժարվել է սննդից ու...

«Նպատակը, որին ես ձգտել եմ, անվանս անմահացումն է...»:

Ջերոլամո Կարդանո

Բոլոր վարորդներն, անշուշտ, բավարար գիտելիք ունեն մեքենայի կարդանային փոխանցման մեխանիզմի կամ «կարդան» -ի մասին, բայց, հավանաբար, քչերը գիտեն, որ ավտոմեքենայի համար շատ անհրաժեշտ հիշյալ հարմարանքի կառուցվածի գաղափարը 16-րդ դարում տվել է իտալացի մաթեմատիկոս, ճարտարագետ, բժիշկ ու հռչակավոր աստղաբաշխ Ջերոլամո Կարդանոն:

Սակայն, աստղաբաշխության ոլորտում Կարդանոյի «սխրանքները» շատ զվարճալի են:

Այսպես, օրինակ, ծաղիկ հիվանդությամբ վարակված Անգլիայի Էդուարդ 6-րդ թագավորը 1552 թվականին հանդիպել է Կարդանոյին ու խնդրել է ներկայացնել իր կյանքի հորոսկոպը: Աստղաբաշխը կատարել է խնդրանքը և կանխատեսել է, թե թագավոր երկար է ապրելու: Բայց 15-ամյա Էդուարդ 6-րդը հաջորդ տարի թոքախտից մահացելէ:

Կարդանոն նաև Հիսուս Քրիստոսի հորոսկոպն է կազմել և, բնականաբար, անմիջապես բանտարկվել է: Բանտից դուրս գալով՝ նա կազմել է նաև իր հորոսկոպը և կանխատեսել է, թե 75 տարեկան դառնալուց երեք օր առաջ մահանալու է: Որպեսզի գոնե այս անգամ իր կանխատեսումը, մարգարեությունը կատարվի, նա իր սահմանած ամսաթվից մի քանի օր առաջ հրաժարվել է սննդից ու մահացել է իր կանխորոշած օրը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2780 | 0 | 0
Facebook