Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Սասունցի Դավիթ» արձանի գաղտնիքը

ARMLUR.ORG
Մամուլի խոսնակ`
ARMLUR.ORG
00:04, կիրակի, 21 ապրիլի, 2013 թ.
«Սասունցի Դավիթ» արձանի գաղտնիքը
     Արձանի մասին- Կոփածո պղինձ և բազալտ, հեղինակը Երվանդ Քոչարն է, ճարտարապետը՝ Միքայել Մազմանյան։ Տեղադրվել է 1959 թվականին Սասունցի Դավթի հրապարակում, երկաթուղային կայարանի առջև, փոխարինել է 1939 թվականից տեղադրված գիպսե տարբերակին։Դավթի մարմինը շարժման մեջ է՝ պատրաստ մարտի: Նրա հեքիաթային ձին՝ Քուռկիկ Ջալալին, ծառս է եղել հսկայական բազալտե ժայռի վրա: Սմբակների տակ, ժայռի անկյունում բրոնզե թասն է՝ հայ ժաղովրդի համբերության խորհրդանիշը: Քանդակը տեղադրված է 25 մետր տրամագծով ջրավազանի կենտրոնում և պատվանդանի հետ ընդհանուր բարձրությունը 12, 5 մետր է: Արձանը բազմաթիվ անգամ պատկերվել բացիկների և ամսագրերի շապիկներին, բուկլետներում, լուսանկարներում, գրքերի նկարազարդումներում և ճամփորդական ուղեցույցներում` դառնալով Երևանի խորհրդանիշներից մեկը:
Գաղտնիքի մասին- Գաղտնիքը ձիու պոչի մեջ է: Արձանին ուշադիր նայելուց հետո երևում են Քուռկիկ Ջալալին, Սասունցի Դավիթն ու արաբ զինվորը՝ մինչև գոտկատեղը ձիու հետույքի մեջ մխրճված:
    
     Աղբյուր՝
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
30322 | 0 | 0
Facebook