Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նիդերլանդներում Հայաստանի դեսպանի հանդիպումը կաթնարդյունաբերության բնագավառի հայկական ընկերությունների ներկայացուցիչների հետ

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
17:13, շաբաթ, 30 նոյեմբերի, 2019 թ.
Նիդերլանդներում Հայաստանի դեսպանի հանդիպումը կաթնարդյունաբերության բնագավառի հայկական ընկերությունների ներկայացուցիչների հետ

Նոյեմբերի 2-ին դեսպան Տիգրան Բալայանը (Tigran Balayan) այցելեց Վուրդեն, ուր հանդիպեց աշխատանքային այցելությամբ Նիդերլանդներ ժամանած հայաստանյան մեկ տասնյակից ավելի կաթնարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա էին նաև նաև նիդերլանդական կաթնարդյունաբերության բնագավառի ընկերությունների ներկայացուցիչներ։

Հայաստանյան մասնագետների այցելությունը տեղի էն ունենում Նիդերլանդական ձեռնարկությունների գործակալության կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում, որի նպատակն է խթանել Հայաստանի և Նիդերլանդների կաթնարդյունաբերական բնագավառների միջև փոխգործակցությունը և հանդիսանում է սեպտեմբերին կայացած սեմինարի (http://netherlands.mfa.am/…/item/2019/09/27/businessseminar/) շարունակությունը։

Ողջունելով հայաստանյան գործարարների այցելությունը և ինտեսնսիվ աշխատանքային օրակարգի արդյունքում ունեցած հանդիպումներն ու հաստատված կապերը դեսպան Բալայանը շնորհակալություն հայտնեց Նիդերլանդական ձեռնարկությունների գործակալությանը, ՀՀ-ում Նիդերլանդների նախկին դեսպան Յոս Դաումային, Նիդերլանդների դեսպանության գյուղատնտեսական խորհրդական Մեուս Բրուերին, BLES Dairies ընկերությանը և NEC կազմակերպությանը, AM Partners ընկերությանը, և CARD կազմակերպությանը այցելությունը կազմակերպելու և բարձր մակարդակով անցկացնելու համար։ Տիգրան Բալայանը հույս հայտնեց, որ այցելության արդյունքում Հայաստանում կներդրվեն Նիդերլանդներում կիրառվող տեխնոլոգիական լուծումները և բնագավառի կառավարման մոդելները և պատրաստակամություն հայտնեց շարունակելու ջանքերը՝ վերոհիշյալ նպատակներին հասնելու ուղղությամբ։

Հայաստանյան գործարարները կարևորելով նիդերլանդական փորձն ուսումնասիրելու նման բացառիկ հնարավորությունը՝ կիսվեցին այցելությունից ստացած տպավորություններով և արդյունքներով։
     https://www.facebook.com/armembhague/

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1784 | 0 | 0
Facebook