Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Անվերնագիր

09:39, շաբաթ, 30 նոյեմբերի, 2019 թ.
Անվերնագիր
    
    
    
    

Քունքի զարկի պես համաչա՜փ

Մեկ մոտենո՜ւմ ենք քեզ, մե՛կ էլ հեռանում,

Փաստորեն ստացվում է մի կարճ Ճանապարհ,

Որը ո՛չ մի կերպ չե՛նք հաղթահարում:

*

Կյանքը դահի՜ճ է, ստիպո՜ւմ է սողալ,

Դո՜ւրս գալ իր կացնի հարվածի տակից,

Բայց մենք ո՜տք ունենք, չգիտե՜նք սողալ

Եվ ամե՜ն նյարդով կախված ենք կյանքից:


    

Կյանք-դահիճ խնդրո՜ւմ ենք դիմակդ հանի՛ր,

Ուզո՜ւմ ենք աչքերդ տեսնել,

Ինչո՞ւ է դիմակդ մի տեսակ կարմիր-

Մեզ թվո՜ւմ էր, որ պե՛տք է սև լիներ:


    

Մեր ձեռքում ճաքած գա՜վ է հայտնվել,

Հոգու մածուցի՜կ, թո՜ւնդ գինով լցված,

Արդեն սկսել ենք կարմիրը ատել-

Մեր երազների արյունով հարբած:


    

Քունքի զարկի պես դողո՜ւմ են ձեռքներս,

Մեկ մոտենո՜ւմ ենք, մե՛կ էլ հեռանում,

Կյա՜նք, քո կացնի տակ սիրե՜լ ենք, սիրո՜ւմ ենք,

Բայց ձուլված ենք մնում դատարկում:

*

Ների՜ր ընթերցող, հարբե՜լ եմ մի քիչ՝

Սեփական հոգուս ծո՜ւծքն եմ կուլ տվել,

Մի դա՜ռը լերդուկ է, որ իմ կոկորդից

Չե՛մ կարողանում

Ո՛չ մի կերպ հանել:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3181 | 0 | 0
Facebook