Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչպե՞ս գնել մատչելի ավիատոմս: Խորհուրդներ

Lilit
Հեղինակ`
Lilit
15:49, չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2019 թ.
Ինչպե՞ս գնել մատչելի ավիատոմս: Խորհուրդներ


    
    
    
    
    
    
    
    
    
     Գնելով էժան ավիատոմս, դուք հնարավորություն եք ստանում խնաված գումարով մեկ-երկու անգամ ավելի շատ ճանապարհորդել: Տոմսի արժեքը կախված է շաբաթվա օրվանից, սեզոնից և շատ այլ փոքրիկ մանրուքներից: Ի՞նչ է օգտակար իմանալ նախքան ավիատոմսի ամրագրումը: Ձեզ ենք ներկայացնում 12 օգտակար խորհուրդ, որոնք կօգնեն գնել մատչելի ավիատոմս:

  1. Գնե՛ք ավիատոմս վաղ առավոտյան կամ գիշերը՝ մինչ աշխատանքային օրվա սկիզբը: Այդ ժամերին ավիատոմսերի գները համեմատաբար էժան են լինում և ընտրությունն էլ մեծ:

  2. Ավիատոմսի գինը ամենացածրն է լինում չվերթից մոտավորապես երկու ամիս առաջ: Հիշե՛ք, ինչքան ինքնաթիռում տեղերը քիչ են մնում, այնքան ավիատոմսը թանկանում է:

  3. Հետևե՛ք ավիաընկերությունների կայքերին և սոցիալական էջերին, և առաջինը տեղեկացեք զեղչերի և հատուկ առաջարկների մասին: Զեղչեր հիմնականում լինում են փետրվար-մարտ, ինչպես նաև հոկտեմբերից-նոյեմբեր ամիսներին: Անպայման հետևեք Սև Ուրբաթ և Կիբեր Երկուշաբթի զեղչերի տոնավաճառներին, որն անց է կացվում նոյեմբերի վերջին: Այդ օրերին ավիաընկերություններում ևս մեծ զեղչեր են լինում:

  4. Գնեք էժան ավիատոմսեր ժամանում/մեկնում տարբերակով շաբաթվա կեսին: Երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի օրերին ավիատոմսերը ավելի էժան են լինում, քան հանգստյան և տոնական օրերին:

  5. Այն չվերթները, որոնց մեկնումը գիշերային ժամերին է լինում, դրանց տոմսերն ավելի էժան են լինում, քան ցերեկային չվերթներինը, սակայն հաշվի առեք, որ այդ ժամերին պետք է օգտվեք տաքսիներից կամ այլ տրանսպորտային միջոցներից, որոնք իրենց հերթին թանկ են լինում գիշերային ժամերին:

  6. Օգտվե՛ք որոնողական ծրագրերից, ինչպիսին օրինակ biletix.am-ն է: Մուտքագրելով ձեր ցանկալի ուղղությունը, դուք կստանաք մի շարք մատչելի տարբերակներ: Ձեզ մնում է միայն ընտրել:

  7. Օգտվեք հարևան երկրների ավիաընկերության առաջարկներից: Գուցե գտնեք ավելի էժան և հարմար տարբերակ: Հաճախ պատահում է, որ երկու չվերթ փոխելով դուք գումար եք խնայում:

  8. Դարձեք ակումբների անդամ: Դա ձեզ թույլ կտա գնել էժան ավիատոմս, ինչպես նաև օգտվել շատ այլ ծառայություններից մատչելի գներով:

  9. Ամրագրե՛ք ավիատոմս մի քանի հոգու համար և հենց ավիաընկերությունից, այլ ոչ թե միջնորդ կազմակերպությունից:

  10. Որոշ բանկեր առաջարկում են հավաքել բոնուսներ, այդ բոնուսները հետագայում կարող եք վերածել գումարի և նույնիսկ անվճար ձեռք բերել ավիատոմսեր:

  11. Մաքրեք համակարգչի cookie-ներն ու cache-ն: Եթե դուք արդեն փնտրել եք էժան ավիատոմսեր ձեր համակարգչի որոնողական համակարգում կամ որևիցե կայքում, ապա կրկին փնտրելու դեպքում հնարավոր է հին տվյալները առաջարկվի ձեզ: Այդ իսկ պատճառով, կրկին որոնողական համակարգից օգտվելու դեպքում ջնջեք ձեր համակարգչի cookie-ներն ու cache-ը:

  12. Օրինակ, եթե մեկնում եք Փարիզ, պարտադիր չէ չվերթը ընտրել ուղիղ դեպի Փարիզ: Կարող եք ընտրել հարակից մոտ քաղաքներից մեկը: Հաճախ նման ավիատոմսն ավելի էժան է լինում, քան հայտնի մեգապոլիս մեկնող ինքնաթիռներինը: Բացի այդ, հավելյալ հնարավորություն է ստեղծվում ճամփորդելու, եթե իհարկե չեք շտապում:

Ձեզ ներկայացրեցինք հետաքրքիր խորհուրդներ և հնարքներ, որոնք հուսով ենք կօգնեն ձեռք բերել էժան ավիատոմսեր և վայելել ձեր հանգիստը, ինչու ոչ, նաև խնայելով գումար:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4528 | 0 | 0
Facebook