Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 14 դեկտեմբերի, 2019 թ.

Հոդվածներ

Օգնենք փոքրիկ Ալեքսին հաղթահարել լսողության խնդիրները

12:22, չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2019 թ.
Օգնենք փոքրիկ Ալեքսին հաղթահարել լսողության խնդիրները

Այս փոքրիկ խուճուճ տղուկին նայելիս անկախ քեզանից ժպտում ես։ Ալեսքն այնքան լի է դրական էներգիայով, որ հնարավոր չէ պատկերացնել, որ առողջական խնդիր ունի, շատ է տանջվել...

Երեքամյա Ալեքսը խուլ է և ունի ներքին ականջների երկկողմանի անոմալիա, այդ պատճառով էլ երբեք չի վայելել իր մայրիկի քաղցր ձայնը, գեղեցիկ երգերն ու հեքիաթները։ Լսողություն չունենալու պատճառով Ալեքսը, ցավոք, նաև չի խոսում, չի հաղորդակցվում իր ընտանիքի ու հասակակիցների հետ, չի կարողանում ընկերներ ձեռք բերել ինչպես բոլորը և չի կարող ամբողջովին ինտեգրվել հասարակությանը։

Ալեքսի ներքին ականջների անոմալիան ու չորրորդ աստիճանի ծանրալսությանը կարող են հաղթել Իսպանիայում։ Պամպլոնա քաղաքի հիվանդանոցում կարող են տղային օգնել, ԼՍԵԼ։ Անհրաժեշտ է կոխլեար իմպլանտացիա, որը արժե 23, 000 եվրո։

Ուրախ ենք տեղեկացնել, որ մինչ օրս (11.11.2019թ.) կարողացել ենք հայթայթել 9, 000 եվրո և այս պահին անհրաժեշտ է ևս 14000 եվրո, որպեսզի Ալեքսը լսի ու խոսի… Ալեքսը ապրում է ծնողների հետ, հայրն էլ, մայրն էլ աշխատում են և անում հնարավոր ամեն ինչ որ փոքրիկը ոչնչի կարիք չունենա։ Բայց այդ գումարն ընտանիքի համար չափազանց մեծ է։

Երեքամյա երեխաները այնքան են խոսում... Եկեք օգնենք փոքրիկ Ալեքսին դառնալ մեկն այդ փոքրիկ շատախոսիկներից, որ մայրիկներին «հոգնեցնում են» օրական հազար հարց տալով։
     Հավատացե'ք դա Գոհարի՝ Ալեքսի հոգատար մայրիկի միակ երազանքն է այս պահին։

Արագ փոխանցումների համար`

ArCa 5444560100523964 Gohar Saribekyan
     Idram 840405720
     GoFundMe: https://www.gofundme.com/f/alex-dream-of-hearing

Փոխանցումներ կարող եք նաեւ կարարել հետեւյալ հաշվեհամարներին

Ardshinbank

AMD 2479200283930000
     USD 2479200283930010
     EUR 2479200283930020
     RUB 2479200283930030
     Ստացող ՝ Ավագյան Վաղարշակ
     Վաղարշակը (հեռախոսահամար ՝ +374 77 882020) Ալեքսի հայրիկն է, ում կարող եք դիմել ցանկացած հարցով։
     Հանգանակությունների մասին թարմացվող տեղեկատվություն կդրվի ֆեյսբուկյան գրառման տակ։
    
     https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2480963768895334&id=100009452044668

Աղբյուրը` Facebook.com
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
| | |
1521 | 0 | 0
Facebook