Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հախվերդյանի «տիկին Արուսից», Ֆորշի Երևանից նախըտրելի փաթեթավորում

18:22, կիրակի, 24 նոյեմբերի, 2019 թ.
Հախվերդյանի «տիկին Արուսից», Ֆորշի Երևանից նախըտրելի փաթեթավորում


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     -Ձեր փաթեթավորումը ի՞նչ ձև ունի:

- Ինչ փաթեթավորում. Նվերը նկատի ունե՞ք, որ պատրաստել եմ երեկոյի համար:

- Նկատի ունեմ այն փաթեթավորումը, որ պատրասել, գույն ու ձև եք տվել, վրան ճչան ատրիբուտ եք ավելացրել ու հարմար տեղավորվել այդ տձև անհասկանալիության մեջ: Ի՞նչ կա այնտեղ, որ մաքուր օդից, ավտոմեքենաների աղմուկից ու մարդկանց անվերջ վազքից նախընտրելի է: Ինչ կա՞ որ, Հախվերդյանի Տիկին Արուսից ավելի գրավիչ է, Ֆորշի Երևանից հետաքրքի՞ր է փայլփլուն արկղը. Մի օր հանեք բարձրակրունկները ու բոբիկ շրջեք քաղաքում, ասֆալտի տաքությոնից ջերմացեք, ձեզ մի անգամ գոնե արժեքի տեր զգաք, ոչ թե տափակ արկղի, որ աշխարհի տեղ եք ընդունում: Զրուցեք մադկանց հետ, ամենալավերի հետ թեյեք, իսկ եթե արդեն այնքան եք խրվել այդ փաթեթավորման մեջ, որ այն Ձեզ համարյա խժռել է, գծուծ մի եղեք, Ձեր ձեռքով մի փոքր ճեղքեք փաթեթը և լայնության մեջ տեսեք, ճանաչեք մարդկանց, գոնե ձեր «փայլի» մեջ հետևեք նրանց կենցաղին, վախենալու չէ, դրանից կսովորեք, հավանական է նաև, որ հասկանաք, ՝ դուք ամենասովերական մարդ եք՝ ունակ կրելու պատասխանատվություն, նեղություն, բերկրանք, վայելելու ամենագեղեցիկը՝ կյանքը, որ դրսում է, այդքան փայլփլուն չէ, ինչքան դուք սովոր եք, բայց տպավորիչ է իր անփույթության մեջ: Բացեք այդ ճեղքը այդ սարքովի աշխարհի, որովհետև մի օր այդ թղթե աշխարհը պատռվելու է, ու ձեր գոյությունը իր ներսում չի հանդուրժելու, շպրտելու է ձեզ իրականություն ու դուք ինչպե՞ս եք ապրելու բնականության մեջ:


    

Մանե Գասպարյան

Աղբյուրը` arxablog.blogspot.com
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3627 | 0 | 0
Facebook