Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 14 դեկտեմբերի, 2019 թ.

Հոդվածներ

ՈՎ ԶՈՀՎԻ, ԴԱՎԱՃԱՆ Է. ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

13:23, չորեքշաբթի, 20 նոյեմբերի, 2019 թ.
ՈՎ ԶՈՀՎԻ, ԴԱՎԱՃԱՆ Է. ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Պետական ու ռազմական գործիչ, ով իր ողջ կյանքը նվիրեց անկախություն ու պետականություն ստեղծելուն, հայրենիքի պաշտպանմանն ու կայացմանը: Անցած ճանապարհ, որում նրան ճանաչեցին, հարգեցին, սիրեցին ու նույնիսկ, որքան էլ անհնար լինի, ատեցին, նվիրվեցին ու դավաճանեցին: Հերոս, ում անունն անգամ մտաբերելիս, ակամայից տեղափոխվում ես մարտի դաշտ, Ազգային ժողով, որոշ երջանիկներ էլ նաև ընկերական միջավայր ու ընտանիք. կողք կողքի կռվել են, հաղթել, ընկճվել, մի պատառ հաց կիսել, օրենք ստեղծել ու երկիր կառավարել:

Վազգեն Սարգսյան. մարդ, հերոս, մեծություն, ով տարիներ առաջ իր մարտական ընկերների հետ ստեղծեց անկախ Հայաստանի զինված ուժերը: Երիտասարդ, ում հետո պիտի Սպարապետ կոչեին: Նա իր հիվանդագին հայրենասիրությունը հայրենի Արարատ գյուղի հողից ու ջրից էր քաղել, պապերից ստացել ու ամրապնդել: Հայրը՝ Զավեն Սարգսյանը, հիշում է. «Մեր տունը երկաթգծի մոտ էր: Հաճախ էին այստեղ ապրող ադրբեջանցիներ գալիս-գնում: Երեխա էր Վազգենը, նրանց հետևից քար էր շպրտում, ջղայնանում էի, ասում էր՝ լավ եմ անում, դրանք թուրք են, իմ պապերին մորթել են: Ասում եմ, տղա ջան, թուրք չեն, ադրբեջանցի են, պապ, դրանք նույնն են՝ պատասխանում էր»:
    
    

Դեռ մանկուց մեծ սեր ուներ սպորտի, հատկապես՝ ֆուտբոլի հանդեպ: Հաստատ որոշել էր՝ ֆուտբոլիստ է դառնալու: Չստացվեց ու Վազգենն ընդունվեց Մոսկվայի կինոյի և թատրոնի ինստիտուտ, ռեժիսուրա էր ուզում, բայց սցենարական բաժին է ընդունվում, և քանի որ իր սրտով չէր, կիսատ է թողնում: Գրետա մայրիկը ժպիտը դեմքին հիշում է. «Էնտեղ մի սիրուն սցենարիստ աղջիկ կար, ասեցի՝ Վազգեն, լավն է, ուզի, ասեց՝ մամ, բա մարդ սցենարիստ կնիկ կունենա»: Տուն-թանգարանում աչքի է ընկնում Վազգեն Սարգսյանի ձեռագիր ինքնակենսագրությունը, որում գրել է. «… Հա, ամուսնացած չեմ, չեմ եղել ու առայժմ չեմ պատրաստվում: Դատվա՞ծ… չեմ եղել, եթե չհաշվենք տնային կալանքները… մորս դատավճիռով…Ուրի՞շ, էլ ասելու բան չմնաց: Սա էլ Ձեզ ինքնակենսագրություն»:

Սպարապետի խորհրդական Մարտիրոս Ժամկոչյանի խոսքերով՝ Վազգենին չէին հասկանում: Նա կոպիտ, բայց հավասարակշռված մարդ էր և չէր սիրում, երբ խաբում էին իրեն, ու պատժում էր: Մարդիկ կային՝ ուզում էին շրջանցելով մոտենալ. ինքը չէր սիրում, ասում էր. «Էսպես պետք է արվի՝ էդպես արեք, եթե ոչ, ուրեմն եկեք, բացատրեք, թե ինչու»: Այդ մարդիկ չէին հասկանում և սկսում էին իրենց բացասական կարծիքն արտահայտել, Վազգենն էլ ջղայնանում էր, արդեն չէր դիմանում, ապտակ էր տալիս, եղել են այսպիսի դեպքեր:

Վազգենի պես երեք մարդ է պետք Հայաստանին, քանի որ Վազգենը քաղաքական գործի համար չէր: Նա չպետք է մտներ քաղաքականություն, բայց չմտնելն էլ սխալ էր:

Եվ ինչպես սպարապետն է ասել. «Չի կարելի այս պատերազմում պարտվել, հատկապես, երբ արդեն հաղթել ես»:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
735 | 0 | 0
Facebook