Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 07 դեկտեմբերի, 2019 թ.

Հոդվածներ

Ավետարանիչների խորհրդանշանները

18:23, երեքշաբթի, 19 նոյեմբերի, 2019 թ.
Ավետարանիչների խորհրդանշանները

Քրիստոնեական արվեստում ավետարանիչները պատկերվել են այլաբանական չորս անձերի՝ թևավոր մարդու, թևավոր առյուծի, թևավոր ցուլի և արծվի տեսքով: Նրանց խորհրդանշանագությունը բխեցվել է աշխարհի կործանման մասին Հովհաննեսի «Հայտնություն» -ից.

«Եվ առաջին կենդանին նման էր առյուծի. և երկրորդ կենդանին՝ նման ցլի. և երրորդ կենդանին ուներ մարդու դեմք, իսկ չորրորդ կենդանին նման էր թռչող առյուծի: Եվ չորս կենդանիները, որոնցից ամեն մեկը շուրջանակի ուներ վեց թև և ներսից լի էր աչքերով, զօր ու գիշեր չէին դադարում ասելուց. «Սո՛ւրբ, Սո՛ւրբ, Սո՛ւրբ, Սո՛ւրբ, Սո՛ւրբ, Սո՛ւրբ, Ամենակա՛լ Տեր Աստված…» » (Հայտնություն 4, 8):

«Հայտնության» այս հատվածում հիշատակված մարդը՝ որպես երկրային աշխարհի թագավոր, համապատասխանում էր Քրիստոսի մարդասիրությանը և նկատի է ունեցել Մատթեոսին: Տնային կենդանիների արքա ցուլը խորհրդանշել է ուժն ու զոհաբերությունը և համապատասխանել է խաչի վրա Քրիստոսի տանջանքներին ու նկատի է ունեցել Ղուկաս ավետարանիչին:

Գազանների արքա առյուծը խորհրդանշել է հպարտությունն ու արքայական արժանապատվությունը, համապատասխանել է Քրիստոսի Հարությանը և նկատի է ունեցել Մարկոսին:

Արքայական արծիվը խորհրդանշել է արժանապատվությունը, գթասրտությունը, աստվածային էությունը, համապատասխանել է Հարությանը և նկատի է ունեցել Հովհաննեսին: Հիշյալ խորհրդանշանները հաճախ դրվել են ավերտարանիչների պատկերների կողքին, իսկ ավետարանիչներն էլ պատկերվել են գրիչ-թանաքով, գլանափաթեթով կամ գրքով:

Առաքյալներից յուրաքանչյուրին համապատասխանել է «Հայտնություն» -ում հիշատակված 12 թանկարժեք քարերից մեկը:

Պետրոսին համապատասխանել է հասպիսը, Անդրեասին՝ շափյուղան, Հակոբոս Ավագին՝ քաղկեդոնը, Հովհաննեսին՝ զմրուխտը, Փիլիպոսին՝ օնիքսը, Բարդուղիմեոսին՝ սերդոլիկը, Մատթեոսին՝ քրիզոլիտը, Թովմասին՝ բերիլիումը, Հակոբոս Կրտսերին՝ տոպազը, Թադեոսին՝ քրիզոպրազը, Մատաթիային՝ ամեթիստոսը:

Ժամացույցների թվատախտակների վրա առաքյալների ու առաքյալների խորհրդանշանների պատկերումը ծնեց այն պատկերացումը, թե Քրիստոսի 12 աշակերտներից յուրաքանչյուրը հովանավորում է թվատախտակի այս կամ այն հատվածը:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1313 | 0 | 0
Facebook