Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հուդա Իսկարիովտացի առաքյալի խորհրդանշանները

15:38, հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2019 թ.
Հուդա Իսկարիովտացի առաքյալի խորհրդանշանները

Հուդա Իսկարիովտացին դավաճանությունն է խորհրդանշում։ Նրա աստղաբաշխական նշանը դժոխային «13» թիվն է: Աստղաբաշխական մակարդակում նրան համապատասխանում է Առյուծի համաստեղությունը:

Իսկարիովտացի Հուդայի դավաճանության, մատնության, շահամոլության խորհրդանիշը 30 արծաթ պարունակող քսակն է, որը նա ստացել է Հիսուսին մատնելու դիմաց, իսկ մատնության դիմաց հատուցումը եղել է այն խեղդօղակը, որով նա կախվել է:

Գեղանկարչությունում այս Հուդայի մորուքին դեղին երանգ են տվել, դեղինով է ներկվել նաև նրա հագուստը, որովհետև այդ գույնը համարվել է մատնությունն ու վախկոտությունը խորհրդանշող գույն:

Խորհրդային խշխանության առաջին տարիներին սեղմօղակը պոկող Հուդայի արձանն է կանգնեցվել՝ որպես կրոնական բռնատիրության դեմ ապստամբության, առաջին հեղափոխականի խորհրդանիշ: Երկու շաբաթ անց արձանն անհետացել է:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3828 | 0 | 0
Facebook