Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Վերնագիրը չգիտեմ…ինքներդ որոշեք

12:21, երեքշաբթի, 12 նոյեմբերի, 2019 թ.
Վերնագիրը չգիտեմ…ինքներդ որոշեք
    
    

Մի փոքրիկ աղջիկ էր վազում դեպի
     ավտոմեքնայի տակ ընկած սպիտակ, վզին կարմիր ժապավեն կապած շնիկը:
     Անտարբերությունի՞ց էր, անուշադրությունի՞ց,
     թե՞ շնիկն էր վազել նետած գնդակի ետևից… …
     Ետևի թաթերը կոտրվել էին, դեռ կենդանի՜ էր, երբ աղջնակը բարձրացրեց ու սեղմեց կրծքին:
     Նստեց մայթեզրին, լալիս էր բարձրաձայն,
     շունիկն էլ աղջկա գոգից փորձում էր բարձրանալ, ո՞ւր, ո՞վ իմանա…
     Մի՞գուցե անուժ փորձում էր հաչել, առջևի առողջ ոտքերով փորձեր էր անում վեր, վազե՜լ ու հասնել ավտոմեքենայի ետևից- անվադո՛ղը կծել…
     Երկար մաքառեց՝ մոտ յո՜թ-ութ րոպե, թաթերը դրած աղջկա կրծքին իվերջո հաղթեց՝ դունչը բարձրացրեց ու…վերջին Իրոք որ վերջին անգամ
     աղջկա աչքերը լիզեց…

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2736 | 0 | 0
Facebook