Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Քիչ սրբություններ չունի մարդ արարածը, բայց սրբության սրբոցը նա դարձրել է մայրենին

18:59, շաբաթ, 14 դեկտեմբերի, 2019 թ.
Քիչ սրբություններ չունի մարդ արարածը, բայց սրբության սրբոցը նա դարձրել է մայրենին
     Քիչ սրբություններ չունի մարդ արարածը, բայց սրբության սրբոցը նա դարձրել է մայրենին, դարձրել է ոչ միայն հացը իր սեղանի, այլև այն նշխարը, որ զորացնում է, պարգևում աստվածայինը, ու գոյատևել, երբեմն, ավելի շատ լեզվով, քան հանապազօրյա հացով: Մարմնական ուժի դեմ՝ հոգու զորություն, ահռելի բազկի դեմ՝ հուժկու կամք, համընդհանրության դեմ՝ վառ ինքնություն, ու ծնվեց արդար կանչը՝ «ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ…»:
     Ու հազարագանձը դարձավ աստծո հետ խոսելու, աղոթքի լեզու, դարձավ երաժշտություն, պերճություն, ուժ, ճկունություն ու… համը մեր բերանի:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2084 | 0 | 0
Facebook