Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Զորավարի ևս մեկ հուշարձան, այս անգամ Վանաձորում

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
01:15, երկուշաբթի, 28 հոկտեմբերի, 2019 թ.
Զորավարի ևս մեկ հուշարձան, այս անգամ Վանաձորում

Զորավարի ևս մեկ հուշարձան, այս անգամ Վանաձորում


    
Զորավարի ևս մեկ հուշարձան, այս անգամ Վանաձորում
Նորայր Զուլոյանին տարբեր երկրների հայ գաղթօջախներում են ճանաչում: Նրա և ընկերների համարձակ մտահաղացումներով շատ նախագծեր են կյանքի կոչվել: Օրերս Վանաձորին նվիրված օրվա առիթով տեղի ունեցավ Զորավար Անդրանիկի բրոնզաձույլ արձանի բացումը: Շնորհակալություն Նորայր Զուլոյանին, նրա բոլոր համախոհ ընկերներին, նվիրատուներին այս հիանալի նախագծի իրականացման ու Վանաձորի տոնը կատարյալ դարձնելու համար: Մենք դեռ առիթ կունենանք անդրադառնալու հայորդու գործունեությանը, քանզի նրա մասին ասելիք ունենք, բայց դա թողնենք հետո...
    
     Հուշարձանը կառուցվել է, , Ինտերկապ, , ՀԿ-ի նախաձեռնությամբ, Վանաձորի քաղաքապետարանի աջակցությամբ և համայն հայության նվիրատվություններով: Քանդակագործն է՝ Գեղամ Բեգջանյանը, ճարտարապետը՝ Սուրեն Աբովյանը:
    
     Միջոցառնամը ներկա էին Լոռու մարզի ղեկավարները և պատասխանատուները մարզպետ՝ Անդրեյ Ղուկասյանի գլխավորությամբ, Վանաձորի քաղաքապետարի ղեկավարները և պատասխանատուները քաղաքապետ՝ Մամիկոն Ասլանյանի ղեկավարությամբ, Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ Արքեպիկոպոս Չուլջյանը, ԱԺ պատգամավորներ, հուշարձանի կառուցման նախաձեռնող խմբի անդամները Նորայր Զուլոյանի գլխավորությամբ, հյուրեր բազմաթիվ երկրներից և Հայաստանից, տարբեր բնագավառների անվանի գործիչներ, արցախյան ազատամարտի վետերաններ ԵԿՄ անդամներ, հասարակական կազմակերպություններ, մեր քաղաքի և մարզի հարյուրավոր բնակիչներ: Ուղերցներ էին ուղարկվել Ֆրանսիայի, , ԱԶԱԴ, , կազմակերպությունից, Գերմանիայի, , Ինտերկապ, , -ից հանձինս Վանաձորի պատվավոր քաղաքացի Ռայներ Քոզելի:
     Անվանի ասմունքող և հանդիսավար Ջիվան Սարգսյանի բացման խոսքից հետո Երևանի Զորավար Անդրանիկի թանգարանի հիմնադիր տնօրեն՝ Ժորժետա Բեգլարյան Առաքելյանի որդու Գուրգենի և աշխատակիցների հետ թանգարանից բերված զորավարի սուրը հանձնեց արցախյան ազատամարտի հրամանատար, գեներալ լեյտենանտ, , Լոռվա ասպետ, , Միքայել Գրիգորյանին: Այնուհետև Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Վանաձորի քաղաքապետ՝ Մամիկոն Ասլանյանը, , , Ինտերկապի, , նախագահ՝ Նորայր Զուլոյանը, հայ մեծ բարերար՝ Մարտիրոս Մինասյանը բացեցին հուշարձանը: Սրբազանի խոսքից հետո ելույթներ ունեցան Վանաձորի քաղաքապետ՝ Մամիկոն Ասլանյանը, անվանի գրող հրապարակախոս, անդրանիկագետ՝ Կարո Վարդանյանը, անդրանիկագետ գրող՝ Ռուբեն Սիմոնյանը:
     ՀՀ վաստակավոր նկարիչ՝ Ռուբեն Արուտչյանը իր հեղինակած մեծադիր Զորավարի նկարը նվիրեց Նորայր Զուլոյանին, Զորավարի թանգարանի, , Զորավար Անդրանիկ, , մեդալը հանձնվեց քանդակի հեղինակին՝ Գեղամ Բեգջանյանին, նվերներ հանձնեց նաև գրող թարգմանիչ՝ Շողիկ Ամիրխանյանը և միջոցառումը շարունակվեց հետաքրքիր գեղարվեստական կատարումներով, որին մասնակցեցին ազատամարտիկ՝ Բաբկեն Հախոյանը, գուսան Ռազմարը, երիտասարդ անվանի երգիչներ և շնորհալի դպրոցականներ: Միջոցառումը բարձր մակարդակով վարեցին ՝ Ջիվան Սարգսյանը և Հրաչուհի Լոռեցյանը:
    
    
    
    
    
    
    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4254 | 0 | 0
Facebook