Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2019 թ.

Հոդվածներ

Այս սուրբը տղամարդկանց խորհուրդ է տվել իրենց սեռական կյանքը տնօրինել այնպես, ինչպես, իր կարծիքով, տնօրինում են արու փղերը

22:10, կիրակի, 27 հոկտեմբերի, 2019 թ.
Այս սուրբը տղամարդկանց խորհուրդ է տվել իրենց սեռական կյանքը տնօրինել այնպես, ինչպես, իր կարծիքով, տնօրինում են արու փղերը

Միջնադարյան Եվրոպայի բժիշկներից շատերն այն համոզմանն են եղել, թե ոչ ճիշտ սեռական ակտը բազում վտանգներ է պարունակում, որ այն մարդու կյանքի համար ամենակործանարար հետևանքներ կարող է ունենալ: Օրինակ` Սորանը պնդել է, թե սեռական ակտիվ կյանքը բոլոր դեպքերում նվազ բարենպաստ է առողջությանը, քան սեռական հարաբերությունից զերծ լինելն ու կուսությունը: Ավելի հին բժշկությունը ևս բազմիցս խորհուրդ է տվել զգուշություն և խնայողություն դրսևորել սեռական հաճույքներ «քաղելիս», խույս տալ ժամանակից շուտ սեռական հարաբերությունից, հաշվի առնել այդ հաճույքներն ստանալու պայմանները, զգուշանալ դրանց բնորոշ սանձրաձակությունից և պահպանել ճիշտ ռեժիմ: Իսկ որոշ հեղինակներ էլ ասել են, թե պետք է սեռական ակտին տրվել միայն այն դեպքում, «եթե ուզում եք ինքներդ ձեզ վնասել»:

Հայտնի է կաթոլիկ եկեղեցու կողմից սրբադասված եպիսկոպոսներից մեկի` Ֆրանցիսկոս Սալիացու (1567 - 1622) խորհուրդը առաքինության ձգտողներին: Նա ամուսնացած տղամարդկանց խորհուրդ է տվել նայել բնության հայելուն՝ առաջարկելով փղերի մոդելն ու սքանչելի բարքը, որն այդ կենդանին դրսևորում է իր կնոջ հետ համատեղ կյանքի ընթացքում:
    
«Դա, - ասում է նա, - ընդամենը վիթխարահասակ կենդանի է, բայց երկրի վրա ապրող կենդանիներից ամենաարժանավորն ու ամենաողջամիտն է...Նա երբեք իր էգին չի փոխում ու քնքշորեն սիրում է իր ընտրյալին: Այնուամենայնիվ, նա էգի հետ երեք տարին մեկ անգամ է զուգավորվում և այն էլ ընդամենը հինգ օրվա ընթացքում: Ընդ որում այնքան ծածուկ է զուգավորվում, որ այդ հարաբերության մեջ նրան ոչ ոք երբևէ չի տեսել: Վեցերորդ օրը նա նորից բոլորին ի տես է և գնում է առաջին հերթին դեպի գետը, որտեղ լվացնում է ամբողջ մարմինը՝ չցանկանալով վերադառնալ հոտի մոտ, քանի դեռ չի մաքրվել; Ահա ձեզ հիանալի ու արժանապատիվ բարքի լավ օրինակ»:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1758 | 0 | 0
Facebook
COMMENT.am