Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բարի Լույս

10:31, կիրակի, 27 հոկտեմբերի, 2019 թ.
Բարի Լույս

Երազներիս դուռը առանց թակելո՜ւ,
     Երազներիս դուռը բացե՜լ,
     Նե՛րս ես մտել քայլերովդ անաղմուկ:
    
     Գիտե՜ի, որ հմայիչ ես ու բարի՜,
     Չգիտե՜ի, որ կարող ես հարություն տալ
     Երազներիս տխրալի:
    
     Չե՛նք հարմարվել, դեռ չե՛նք գտել մեզ կյանքում,
     Տեղավորվենք գոնե միա՜յն
     Գիշերային երազներիս աշխարհում:
    
     Առավոտյան իմ երազից դու անձա՜յն,
     Խաղա՜ղ, տխո՜ւր աչքերով,
     Կհեռանա՛ս, կհեռանա՜ս համրաքայլ:
    
     Ինձ կթողնես գիշերային երազով
     Ինձ կլքե՜ս, կհեռանա՜ս
     Քո ետևից լուսաբացը քարշ տալով:
    
     Ես կմնամ երազների հույսերով
     Ես կմնամ երազում քեզ սպասելով:


    

Ստեփան Ո

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3187 | 0 | 0
Facebook