Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀԱՇՎԵՀԱՄԱՐ

21:00, շաբաթ, 26 հոկտեմբերի, 2019 թ.
ՀԱՇՎԵՀԱՄԱՐ

Հայի գենի մեջ հայրենասիրությունը միշտ էլ եղել է, կա ու կլինի: Սակայն պատերազմական իրավիճակները կարծես թմբիրից արթնացնում են շատերին, ովքեր սկսում են նոր թափով ու նոր ուժով պաշտպանել իրենց հայրենիքն ու հայոց սուրբ հողը: Իսկ երիտասարդ սերունդը միշտ էլ առաջ է նայել նոր գաղափարներով ու նոր մոտավացիայով:

Այսօր մենք սահմանին, մեր երկրին ու մեր թեկուզ մի թիզ հողին նայում ենք որպես մի սրբություն: Եվ այն այդպես է, որ կա՝ մեր երկիրը մեր տունն է, հայոց հողը՝ մերն սրբությունը, որ պիտի պահպանել անգամ արյան գնով:

Այսօր շատերիս է հայտնի ՏԻԳՐԱՆ ԱԲԳԱՐՅԱՆ մարտական պատրաստության ակումբն իր նախագահ Ժորա Աբգարյանի գլխավորությամբ, ով ապրիլյան պատերազմի անմահ հերոս, քաջ տանկիստ Տիգրան Աբգարյանի եղբայրն է, լինելով մեծն հայենասեր, հասկանալով հայրենիքի և հայրենասիրության գաղափարը՝ սկսեց օգնել իր ազգին սահմաններն ամրացնելով: Իսկ սհմանների ամրության համար, բոլորս էլ գիտենք, որ առաջին հերթին, պետք են անվադողեր, ցեմենտ, գաջ, պարկեր, ջրամաններ զինվորների համար և այլ իրեր:

Նա սկսեց որպես անհատ, տարիներ շարունակ պարպերաբար, 2-3 ամիսը մեկ ուռալներով ու կամազներով բեռնված անվադողեր էր ուղարկում և այսօր էլ ուղարկում է սահման ու տաբեր զորամասեր:

Չի կարելի ասել հեշտ էր, դժվար էր, նունիսկ գրեթե անհնար, որ հատ առ հատ հավաքի անվադողեր ու մարդկանց քմծիծաղին, զայրույթին, նույնիսկ ոչ հարիր ակնարկներին դիմանա: Թեպետ շատ անգամ էլ մարդիկ ինքնակամ էին տալիս ու խրախուսում մեր մեծն հայրենասերին: Սակայն Ժորայի ՄԱՐԴ տեսակին լավ ծանոթ լինելով, վստահաբար ասում եմ, որ նա կոտրվել, ընկճվել և ճամփի կեսից հետ մնալ չգիտի: Եվ նա իր անկոտրում կամքով հասավ մեծ արդյունքների:

Սակայն մենակ մարդը, որքան էլ զորեղ լինի, եթե կողքին չունի օգնող ձեռք՝ ինչ-որ տեղ էլի մնում է թերի ու կիսատ: Եվ արդեն ժամանակն է, որ մենք էլ մեր հերթին սատարենք մեր մեծն հայրենասերին ու լինենք նրա կողքին՝ օգնենք ինչով և ինչպես կարող ենք: Այո՛, թեպետ մեր Ժորան այսօր ունի կամավորների մեծ բանակ, որոնց օգնությամբ նա կարողանում է իրականացնել իր բազում մտահաղացուները, սակայն չեմ կարծում, որ կամավորների բանակը ընդարձակվելուց հանկարծ այն շատ լինի: Ո՛չ, այնքան շատ լինենք՝ այնքան շատ կօգնենք Ժորային: Իսկ նրա նպատակերն ու գաղափարներն աղբյուրի պես բխում են ու հորդում: Եվ դրանք առավել դյուրին կիրագործվեն, երբ մարտական ակումբն ունենա բյուջե, իսկ բյուջեի համար այսօր բացված է հաշվեհամար, որտեղ ամեն ոք կարող է իր լուման նեորդնել վստահ լինելով, որ այն օգտագործվելու է հայոց բանակի և այդ բանակում ծառայող ու սահահմանին կանգնած հայ զինվորի համար:

Սիրելի հայրենիկցնե՛ր, եթե ունեք ցանկություն օգնելու մեր մարտական ակումբին, որն էլ իր հերթին կանգնած է հայոց բանակի և հայ զինվորի կողքին՝ ձեր գրպանի և ձեր սրտի կամեցածի չափով կարող եք փոխանցում անել ակումբի հաշվեհամարին.


    

ՀԱՇՎԵՀԱՄԱՐ՝ 220090587274000


    

ԲԱՆԿ՝ Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկ


    

ՍՏԱՑՈՂ՝


    

Ժորա Արամի Աբգարյան


    

Հարգանքներով՝ ՏԻԳՐԱՆ ԱԲԳԱՐՅԱՆ մարտական պատրաստության ակումբի իրադարձությունների մեկնաբան՝ ՄաՏիՆա Մարինե Մանուկյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4507 | 0 | 0
Facebook