Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ծա՜նր, թե թեթև՜

10:42, ուրբաթ, 25 հոկտեմբերի, 2019 թ.
Ծա՜նր, թե թեթև՜

Ծանր ճակատագի՜րը

սթափեցնում է մարդուն՝

դարձնում առավել խորհո՜ւն,

մտածող էա՜կ

ու թեթևանո՜ւմ է մարդն իր իսկ աչքում,

իսկ ուրիշների՜ն թվում է դժբախտ:


    

Ծանր ճակատագի՜րը

դա դժբախտությո՛ւն չէ՝

դա փորձությո՜ւն է՝

անգին մի ընծա՜,

որից բաժանվել մեկ ցանկանո՜ւմ ես,

մեկ չե՛ս ցանկանում բաց թողնել նրան:


    

Ծա՜նր է, թե թեթև՜ - դա քո՛նն է միայն՝

արյան պես անգի՜ն, հարազա՜տ,


    

Ա՜խ, ո՞ւր էր թե հոգի՜ն ճակատագրի պես

Կշի՜ռ ունենար…

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2924 | 0 | 0
Facebook