Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Աստծո մասնիկը

07:14, ուրբաթ, 25 հոկտեմբերի, 2019 թ.
Աստծո մասնիկը
     Հոլ արա, ***ոն, պտույտդ՝ տեղում,
     Տարրական նյութը մարդն է լոկ խեղում,
     Երկուսից մեկի ճամփան է շեղում,
     Մեկելի մոտ էլ գրգիռն է զեղում։
     Հադրոնային է բախիչը ու մեծ,
     Չեզոք է արդյո՞ք բանը տարամետ,
     Թուլատի նման այստեղ ու այնտեղ,
     Պեծին տալով է կրակը անթեղ։
     Էս զույգությունը վիճարկելի է,
     Ինչ տրոհում են՝ կամ էգ է, կամ որձ,
     Քառասուն տարի -սակարկելի է,
     Չասեք, թե Հիգսը տղեկ էր անփորձ։
     Այնշթայնին բերեք, նրան էլ ասեք,
     Որ տվյալները թերի են գալիս,
     Եթերի քամին, որ հողմում դասեք,
     Խավար է, թե լույս՝ խուտուտ է տալիս։
     Հեգնաբար ժպտու՞մ, խնդու՞մ եք անձայն,
     Հաճույքից հետո ի՞նչն է երկարում,
     Դադար եք պահում որի համաձայն,
     Չփլախին շորով հո՞ չեք նկարում։
     Սկալյար թիվ է ձեր ժամանակը,
     Կուզեք բախիչում երազանք պահեք,
     Գոհարազա՞րդ է քառամանյակը․
     Չհնչած հարցին մի արձագանքեք։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3929 | 0 | 0
Facebook