Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Պսակով նվիրագործված ամուսնությունը և հիմնված ընտանիքը մի հաստատություն է, ուր չի կարող գերակշռող լինել մարդկային գործոնը

15:12, չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2019 թ.
Պսակով նվիրագործված ամուսնությունը և հիմնված ընտանիքը մի հաստատություն է, ուր չի կարող գերակշռող լինել մարդկային գործոնը

"Այն, որ Եկեղեցին Սբ. Պսակը, որպես ամուսնության նվիրագործման ծես, անվանում է Խորհուրդ, արդեն իսկ ազդու վկայություն է այն փաստի, թե Եկեղեցին ինչպիսի կարևորություն է ընծայում ամուսնությանը:
     Սրանով Եկեղեցին հաստատում է իր հավատքն առ այն, որ Սբ. Պսակով նվիրագործված ամուսնությունը և հիմնված ընտանիքը մի հաստատություն է, ուր չի կարող գերակշռող լինել մարդկային գործոնը, այդ թվում և զուտ բանական լուծումները: Մեր Փրկիչ Տերը չափազանց միանշանակ է այս հարցում, երբ ամուսնության վերաբերյալ հայտարարում է. «ինչ որ Աստուած միացրեց, մարդը թող չբաժանի» /Մատթ. 19. 6/:
     Ավելին, ամուսնությամբ միացած տղամարդը և կինը, այլևս կոչված են լինելու ոչ թե երկու, այլ մեկ մարմին. «եւ երկուսը մէկ մարմին պիտի լինեն» /Մատթ. 19. 5/:
    
     Սա այնպիսի միություն է, որն անգամ գերազանցում է ծնողի նկատմամբ անձի պատասխանատվությունը, ընդհուպ ծնողներին թողնելու գնով կնոջը միացած մնալու հանձնառության ստանձնումը. «դրա համար տղամարդը պիտի թողնի հօրը եւ մօրը ու պիտի գնայ իր կնոջ յետեւից» /Մատթ. 19. 5/: "

- Գերշ. Տ. Արշակ եպս. Խաչատրյան, «Ամուսնություն. Միությո՞ւն, Թե՞ Համակեցություն»

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2236 | 0 | 0
Facebook