Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հնարավո՞ր է արդյոք «պատվիրել» ապագա երեխայի սեռը

22:15, կիրակի, 13 հոկտեմբերի, 2019 թ.
Հնարավո՞ր է արդյոք «պատվիրել» ապագա երեխայի սեռը

Հնում չինացիները կարծել են, թե տղա կամ աղջիկ երեխայի ծնունդը բեղմնավորման օրով է պայմանավորված: Նրանց հին գրքերից մեկում հետևյալն է գրված. «Երեխա ունենալ ցանկացող յուրաքանչյուր ոք սպասում է, որ կնոջ դաշտանի օրերն անցնեն, հետո, եթե նրանք կենակցում են առաջին կամ երրորդ օրը, ապա տղա է բեղմնավորվելու, իսկ եթե չորրորդ կամ հինգերորդ օրը` աղջիկ կբեղմնավորվի: Հինգերորդ օրից հետո սերմնային ուժի անհուսալի կորուստ է տեղի ունենում»:

Տիբեթյան բժշկության դասական աղբյուր հանդիսացող «Չժուջի» գրքում հետևյալն է գրված.

«Առաջին, երրորդ, հինգերորդ, յոթերորդ օրերի բեղմնավորումից (տվյալ դեպքում «առաջին օր» է համարվում դաշտանային երեք օրերին հաջորդած օրը) տղա է ծնվում, երկրորդ, չորրորդ, վեցերորդ և ութերորդ օրերին` աղջիկ»:

Եթե սերմն առատ է` տղա կծնվի, եթե դաշտանը երկարատև է` աղջիկ:

Բեղմնավորմանը հաջորդող երկրորդ շաբաթում արտազատվում է թանձրուկ (մակարդուկ), իսկ երրորդ շաբաթում կարծես թե լոռ է նստում: Ով տղա է ուզում ունենալ, այդ ժամանակ պետք է միջոցների դիմի, քանի որ երեխայի սեռը դեռ հստակ չէ:

Պետք է Խեցգետնի համաստեղության օրը տարբեր մետաղներից տղայի պատկեր կռել, քարածխի բոցերի մեջ դրանք թրծել այնքան, որ գույները փոխվեն ու գցել կովի կաթի մեջ:

Երբ սառի, ամուսինը պետք է այդ կաթից մի կում լցնի կնոջ բերանը:

Պետք է նաև կնոջը տալ Արևի ու Լուսնի հյութը (այլաբանություն է և նկատի ունի դաշտանային արյունը և սերմնահեղուկը): Դրանց փոխարինիչներն են կարմիր և սպիտակ հանքաքարերը:

Մեր ժամանակներում էլ կան բազմաթիվ տեսություններ ու եղանակներ, որոնք, դրանց հեղինակների կարծիքով, կարող են ծնողներին օգնել երեխայի սեռը «պատվիրելու» գործում:

Ներկայում բավականին տարածված է սեռի կարգավորման սննդային տեսությունը: Ֆրանսիացի պրոֆեսոր Ժ. Ստոլկովսկին պնդում է, որ տղա երեխա ունենալու համար ապագա մայրը պետք է նատրիումա- կալիումային սննդակարգ պահպանի (ուտի կծու և թթու), իսկ աղջիկ ունենալու համար պետք է ուտի կաթնամթերք, սև հաց, կարտոֆիլ, սունկ, ծաղկակաղամբ:

Նույնպիսի հանձնարարական են տալիս նաև անգլիացի բժիշկները: «Բիլ դեր Ֆրաու» ամսագիրը տպագրել է այդ բժիշկների հետևյալ խորհուրդները նրանց, ովքեր ուզում են «պատվիրել» ապագա երեխայի սեռը.

ա) եթե ամուսինները տղա երեխա են ուզում «պատվիրել», ապա սեռական հարաբերությունից 15 րոպե առաջ կինը պետք է բիկարբոնատի լուծույթով հեշտոցային ցնցուղ ընդունի, իսկ եթե որոշվել է աղջիկ «պատվիրել», ապա կինը նույն գործողությունը պետք է կիտրոնի հյութով կամ քացաքի լուծույթով կատարի:

բ) տղա երեխա ցանկացող կանանց սննդակարգում պետք է անպայման լինեն միսը, կարտոֆիլը, լաբազգիները և բանանը, իսկ աղջիկ երեխա ծնել ցանկացող կանայք պետք է ուտեն օրգանիզմը կալցիումով և մագնեզիումով հարստացնող մթերքներ (ընկույզ, թուրինջ (գրեյֆրուտ), բողկ):

գ) տղա «պատվիրելու» դեպքում սեռական հարաբերությունը պետք է տեղի ունենա դաշտանից հետո. կինը պետք է պառկի փորի վրա, և առաջինը կինը պետք է հեշտանք ունենա:

դ) աղջիկ «պատվիրելու դեպքում» սեռական հարաբերությունը պետք է տեղի ունենա դաշտանից առաջ. կինը պետք է մեջքի վրա պառկած դիրքում լինի և հարաբերությունը չպիտի այնքան տևի, որ կինը հեշտանք ապրի:

Բայց անգլիացի գիտնականները, ինչպես նաև այլ երկրների նրանց գործընկերները, նախազգուշացնում են, որ իրենք հարյուտոկոսանոց երաշխիք չեն տալիս:

Եվս մեկ հետաքրքրական փաստ. դարձյալ անգլիացի գիտնականները հարցման են ենթարկել ամեն օր մանրաքայլ վազք կատարող 139 տղամարդու, որոնց կանայք այդ շրջանում հղիացել են: Ամեն օր 8-ից 16 կիլոմետ վազողների 60 տոկոսն աղջիկ է ունեցել: Դա ապշեցուցուցիչ է, եթե նկատի առնենք, որ Մեծ Բրիտանիայում սովորաբար 100 նորածիններից 49-ը աղջիկ է լինում: Հետաքրքրական է նաև այն, որ, օրվա ընթացքում 8 կիլոմետրից պակաս վազածներից աղջիկ է ունեցել ընդամենը 37 տոկոսը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5839 | 0 | 0
Facebook