Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գիտե՞ք արդյոք

17:21, չորեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2019 թ.
Գիտե՞ք արդյոք

Մտապահելու արվեստին «Մնեմոնիկա» անունն են տվել: Այս եզրույթը ծնունդ է առել ինը մուսաների մոր, հին հույների հիշողության աստվածուհի Մնեմոսինեի անունից:

Մնեմոնիկան կամ մնեմոտեխնիկան արհեստական զգացողությունների հարուցման միջոցով հիշողությունն ամրապնդելու արվեստն է:

Հնում մնեմոնիկան զարգացել է որպես հռետորաբանության անհրաժեշտ բաղադրիչ և օգտագործվել է ճառերը մտապահելու համար:

Մտապահելու արվեստն առանձնապես կարևոր է եղել մարդկային պատմության նախագրային շրջանում: Օրինակ` քրմերը, շամանները պետք է հսկայածավալ տեղեկություն հիշեին: Նույնիսկ գրի ի հայտ գալուց հետո մտապահելու արվեստը ժամանակավրեպ չի դառնում, քանի որ գրքերը շատ քիչ ու թանկ են եղել, շատ թանկ են եղել նաև գրելու համար անհրաժեշտ նյութերը: Ահա թե ինչու մարդիկ ստիպված են եղել մտապահել տեքստերը:

Մտապահելու արվեստի վերաբերյալ առաջինը հույներն են գրել: Միջնադարում մտապահելու արվեստին տիրապետելը շատ անհրաժեշտ է եղել հոգևորականներին, որոնք պիտի կարողանային մեծ ծավալի տեքստեր հիշել: Գիտելիքը չափազանց բարձր գնահատող Վերածննդի դարաշրջանում գիտելիքը մտքում պահելը շատ է կարևորվել: Օրինակ` Ջորդանո Բրունոն մտապահելու հնարքների վերաբերյալ գիրք է գրել, և Ֆրանսիայի Հենիրխ 3-րդ թագավորին զարմացրել է այս գիտնականի գիտելիքների անսպառ պաշարը:

Մտապահելու տարբեր եղանակներ են մշակվել: Դրանցից մեկը, որ ներկայացրել եմ ձեր ուշադրությանը, Վերածննդի դարաշրջանի արգասիք է: Դրա հեղինակները փորձել են թվերի գրաֆիկական պատկերների մտապահման «կանոնակարգ» ստեղծել, ու թվերի գրաֆիկական պատկերները բաժանել են դրանց քանակության մասնիկների: Մի քիչ ուշադիր նայեք նկարում պատկերված թվերին, և կնկատեք, թե նրանք թվերի պատկերները մտապահելու ինչ տարբերակ են առաջարկել մարդկանց:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3554 | 0 | 0
Facebook