Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նշվեց ուսուցչի տոնը. Ռեպորտաժ Արմավիրի մարզի Սարդարապատի միջնակարգ դպրոցից

16:48, շաբաթ, 05 հոկտեմբերի, 2019 թ.
Նշվեց ուսուցչի տոնը. Ռեպորտաժ Արմավիրի մարզի Սարդարապատի միջնակարգ դպրոցից
     1994թ. ՅՈՒՆԵՍԿՕ–ն հոկտեմբերի 5-ը հայտարարել է որպես ուսուցչի և կրթական ոլորտի բոլոր աշխատողների մասնագիտական տոն, և այսօր արդեն 100-ից ավելի երկրներում հոկտեմբերի 5-ը նշվում է որպես ուսուցչի միջազգային օր:
     Հայ մարդը դարեր շարունակ ակնածանքով և մեծարանքով է գնահատել մանկավարժի գործը` նրան վերապահելով նոր սերնդի կրթության և քաղաքացու ձևավորման դժվարին աշխատանքը: ՈՒսուցչի տոնը մեծ հանդիսավորությամբ նշվեց Արմավիրի մարզի Սարդարապատի միջնակարգ դպրոցում:
     Դպրոցի տնօրեն Կարինե Սմբատյանը շնորհավորեց ներկաներին և մաղթեց անսպառ եռանդ և ստեղծագործական հաջողություններ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3821 | 0 | 0
Facebook