Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Կալեյդոսկոպ» բառի ստուգաբանությունը

22:01, ուրբաթ, 04 հոկտեմբերի, 2019 թ.
«Կալեյդոսկոպ» բառի ստուգաբանությունը

Քանի որ շատերը գործածում են ոչ թե «գեղադիտակ», այլ` «կալեյդոսկոպ» եզրույթը, անհրաժեշտ համարեցի ներկայացնել վերջինի ստուգաբանությունը:


     «Կալեյդոսկոպ» անունն ստացած սարքի գյուտը կատարել է շոտլանդացի ֆիզիկոս Դավիդ Բրյուստերը, 1816 թվականին:

Թեպետ «կալեյդոսկոպ» եզրույթը Մեծ Բրիտանիայում է ծնունդ առել, բայց այն հունարենի երեք արմատից է բաղկացած: Այդ արմատներն են`

ա) Kalos (գեղեցիկ),

բ) Eidos (ձև կառույց),

գ) skopein (դիտել):

Արդ, կալեյդոսկոպը մի սարք է, որի մեջ դիտում, տեսնում ենք տարբեր կառույցներ կամ պատկերներ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4445 | 0 | 0
Facebook