Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 24 հոկտեմբերի, 2019 թ.

Հոդվածներ

Ռուսաստանի մեծանուն գեյերը. Նիկոլայ Գոգոլ

18:23, երեքշաբթի, 01 հոկտեմբերի, 2019 թ.
Ռուսաստանի մեծանուն գեյերը. Նիկոլայ Գոգոլ

Գոգոլի նույնասեռականության մասին հաստատ պնդելը դժվար է: Լինելով խորապես կրոնական մարդ՝ նա նույնիսկ իր նամակներում երբեք չի խոստովանել տղամարդկանց հանդեպ տածած սիրո մասին: Ընդ որում ընկերներին հղած նամակներում նա գրել է, թե երբեք կանացի սերը չի ճաշակել: Իր վերջին հիվանդության ժամանակ բժիշկ Տարասենկովի տված հարցեին Գոգոլը պատասխանել է, թե կապեր չի ունեցել կանանց հետ (պատանեկան տարիներին մի անգամ ընկերների հետ բորդել է մտել, բայց հաճույք չի ստացել): Իտալիայում գրողը սերտ բարեկամություն է հաստատել նկարիչ Ալեքսանդր Իվանովի հետ, որի կյանքում նույնպես կանայք տեղ չեն ունեցել: Գոգոլի կյանքում կարևոր հուզական իրադարձություն է եղել փոխադարձ բարեկամությունը (կամ սե՞րը) քսաներեքամյա Իոսիֆ Վելգորսկու հետ: Երբ 1838 թվականին Վելգորսկին թոքախտից մահանում է, Գոգոլը տառացիորեն չի հեռանում նրա անկողնուց: Այս իրադարձությունների տպավորության տակ Գոգոլն սկսում է գրել «Գիշերները Վիլլայում» վեպը (որն անավարտ է մնում): Վեպում նկարագրված նրանց հարաբերությունները շատ ավելի ինտիմ են, քան տղամարդկային ջերմ բարեկամությունը.

«Ես սկսեցի դափնու ճյուղով նրան հով անել: «Ա՛հ, որքա՜ն թարմ է ու դուրեկան», - ասաց նա: «Հրեշտա՛կս, դու կարոտեցի՞ր»: - «Օ՜, որքա՜ն եմ կարոտել», - պատասխանեց նա ինձ»: Ես համբուրեցի նրա ուսը: Նա շուրթերիս մոտեցրեց իր այտը: Մենք համբուրվեցինք: Նա դեռ սեղմում էր իմ ձեռքը…Պատանեկությանս մի հատված, երբ երիտասարդ հոգին բարեկամություն ու եղբայրություն է փնտրում իր հասակակիցների մեջ, փնտրում է հաստատապես պատանեկան բարեկամություն՝ լի անուշ, գրեթե մանկական մանրուքներով, վերադարձավ»:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
4519 | 0 | 0
Facebook
COMMENT.am