Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՄԵՐԺԵԼ ՌԵԺԻՄԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԱՐՏԱՇԱՏՈՒՄ․․․

Sona Arshuneci Arshuneci
Հեղինակ`
Sona Arshuneci Arshuneci
01:01, հինգշաբթի, 26 սեպտեմբերի, 2019 թ.
ՄԵՐԺԵԼ ՌԵԺԻՄԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԱՐՏԱՇԱՏՈՒՄ․․․
     ՄԵՐԺԵԼ ՌԵԺԻՄԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԱՐՏԱՇԱՏՈՒՄ․
     Եթե աչքովս չտեսնեի, չէի հավատա․ Նախքին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արտաշատի նախքին քաղաքապետ Արգամ Աբրահամյանը երթ էր կազմակերպել Արտաշատ համայնքի ավագանու ընտրություններին ընդառաջ և իր մի քանի մարդկանցով, ովքեր հիմնականում Մխչյան գյուղից էին, դուրս էին եկել երթի Արտաշատ քաղաքի փողոցներում, ասես ստուգողական աշխատանք կատարեր, թե քա՞նի մարդ կմիանան իր երթին, արդյո՞ք նախքին աջակիցները կմիանա՞ն իրեն, թե՞ ոչ, Կարծում եմ Արգամ Աբրահամյանը պետք է հետևություն անի, քանի որ միացողներն ընդամենը մի քանիսն էին․․․
     Լինելով Հայաստանում, իհարկե անպայման մասնակցելու եմ իմ քաղաքի 29-ին կայանալիք ավագանու ընտրություններին և աշխատում եմ ծանոթ, հարևան, բարեկամներից ինֆորմացիա քաղել և պարզվեց, որ արտահերթ ընտրություններ են, քանի որ նախքին ավագանու անդամները դեմ դուրս գալով Արտաշատի ներկա համայնքապետ Կարեն Բենիամինյանին, տևական ժամանակ բոյկոտել են ավագանու աշխատանքները և քաղաքապետը ստիպված է եղել քվորում չապահովելու պատճառով ցրել ավագանին և նոր ընտրություններ նշանակել, տեղեկացա նաև, որ այսօր նույն մարդիկ, ովքեր նորից դրել են իրենց թեկնածությունը ավագանու ընտրություններին, շատերը նույն մարդիկ են, ռեժիմի հրահանգով առաջնորդվող, քաղաքապետի դեմ դուրս եկածները, նրա բոլոր ծրագրերը խափանողները․․․
     հիմա շվարած եմ․ ու՞մ ընտրեմ, այդ 48 թեկնածուներից ո՞վ է արժանավորը, որն իրականում սրտացավ է Արտաշատ քաղաքի զարգացման համար․․․դեռ անցած տարի էի նկատել, որ երիտասարդ մարզպետ Գարիկ Սարգսյանը և համայնքապետ Կարեն Բենիամինյանը մեծ ծրագրեր ունեն Արտաշատը բարեկարգ և զարգացած քաղաք դարձնելու համար, արդեն սկսել են ասֆալտապատման աշխատանքները, , , այս քանի օրերին չնայած շոգ եղանակին ոտքով շրջում եմ քաղաքում և զարմանալի մի բան նկատեցի, որ շատ մաքուր են փողոցները, տեղեկացա նաև, որ աղբարկղներից գրեթե ամեն օր է աղբը տեղափոխվում․․․ և ավելի տեղեկացված լինելու համար ստիպված էի ուսումնասիրել Համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը․ հիանացա այն աշխատանքներով, որ կատարվում են համայնքապետի շնորհիվ․․․ (Արտաշատի համայնքապետարան / Artashat Municipality) և հիմա, կոչ եմ անում Արտաշատի իմ համաքաղաքացիներին ակտիվ մասնակցություն ունենան ավագանու ընտրություններին և իրենց ձայնը տան Նոր Հայաստանի և Արտաշատի համար մտահոգ թեկնածուներին, , , ես էլ այս օրերին կաշխատեմ ճիշտ կողմնորոշվեմ և ձայնս կտամ արժանավորին․․․
     ***
     ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄՆԱՑԵԼ Է ՄԻ ՔԱՆԻ ՕՐ և ՈՒԶՈՒՄ ԵՄ ՀՈՐԴՈՐԵԼ ԻՄ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ, ՈՐ ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱՆ ՌԵԺԻՄԻ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՒՑ․․
    

ՌԵԺԻՄՆ ԻՐ ՎԵՐԱԴԱՐՁԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԱՊԱՀՈՎԵԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՎԱԳԱՆԻՆԵՐՈՒՄ ԻՐԵՆՑ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՎ և ԱՅԴ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ ԿԱՐԵԼԻ Է ԴԻՏԱՐԿԵԼ ԱՐԳԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՔԱՅԼԵՐԹԸ ԱՐՏԱՇԱՏԻ ՓՈՂՈՑՆՈՐՈՎ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՄԱԽՈՀՆԵՐԻ ՀԵՏ․ ՄԻԹԵ՞ ԱՐԳԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ ԱՅԴՔԱՆ ՄԻԱՄԻՏ Է, ԴԵՌ ՉԻ ԳԻՏԱԿՑՈՒՄ, ՈՐ ԻՐ և ԻՐ ՀՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՆ ԱՆՑԵԼ ԵՆ և ԱՐՏԱՇԱՏՑԻՆԵՐՆ ԱԶԱՏՎԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ԲՌՆԱԿԱԼՆԵՐԻՆ, ԹԱԼԱՆՈՂՆԵՐԻՆ ԵՆԹԱՐԿՎԵԼՈՒՑ, ԳԼՈՒԽ ԽՈՆԱՐՀԵԼՈՒՑ․․․

ԱՐԳԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՀԱՄԱԿԵՐՊՎԵ՛Ք, ԴԵՌ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՂԵՔ, ՈՐ ՊԱՏԱՍԽԱՆ ՉԵՔ ՏԱԼԻՍ ԱՌԱՅԺՄ, ՀՈՒՍԱՄ ՁԵՐ ՀԵՐԹՆ ԷԼ ՇՈՒՏՈՎ ԿԳԱ, , ,


     ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
     Գրող - հրապարակախոս
    
    
Աղբյուրը` (օր․Մամուլ․am)
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5882 | 0 | 0
Facebook