Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՆԵՐՍԵՍ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՄԵՌՆԵԼՈԻՑ ՀԵՏՈ ՊԱՊ ԹԱԳԱՎՈՐԸ ՆԱԽԱՆՁԻՑ ՇԱՐԺՎԱԾ, ՏԱՊԱԼԵՑ ԱՅՆ ԲՈԼՈՐ ԿԱՐԳ ՈԻ ԿԱՆՈՆԸ, ՈՐ ՍԱՀՄԱՆԵԼ էՐ ՆԵՐՍԵՍԸ

17:35, երկուշաբթի, 23 սեպտեմբերի, 2019 թ.
ՆԵՐՍԵՍ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՄԵՌՆԵԼՈԻՑ ՀԵՏՈ ՊԱՊ ԹԱԳԱՎՈՐԸ ՆԱԽԱՆՁԻՑ ՇԱՐԺՎԱԾ, ՏԱՊԱԼԵՑ ԱՅՆ ԲՈԼՈՐ ԿԱՐԳ ՈԻ ԿԱՆՈՆԸ, ՈՐ ՍԱՀՄԱՆԵԼ էՐ ՆԵՐՍԵՍԸ

ՆԵՐՍԵՍ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՄԵՌՆԵԼՈԻՑ ՀԵՏՈ ՊԱՊ ԹԱԳԱՎՈՐԸ ՆԱԽԱՆՁԻՑ ՇԱՐԺՎԱԾ, ՏԱՊԱԼԵՑ ԱՅՆ ԲՈԼՈՐ ԿԱՐԳ ՈԻ ԿԱՆՈՆԸ, ՈՐ ՍԱՀՄԱՆԵԼ էՐ ՆԵՐՍԵՍԸ ԻՐ ԿԵՆԴԱՆՈԻԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Ներսես հայրապետի օրերում նրա ահից ոչ ոք չէր համարձակվում Հայոց աշխարհում մեկի կինը խլել և թողնել իր կին ամուսինը, որ առել էր քողով և հարսանիքի պսակով ու օրհնությամբ, և ուրիշ կին առնել չէր համարձակվում։ Եթե հանկարծ մեկը մեռնում էր, ոչ ոք չէր համարձակվում եկեղեցու կանոնից դուրս անհուսությամբ մեռելի վրա լալ, կոծ ու սուգ անել, ողբեր ասել մեռելի վրա, այլ լոկ արտասուքով, պատշաճ սաղմոսներով և օրհնություններով, կանթեղներով ու վառած մոմերով հուղարկավորում էին մեռելը։ Իսկ նրա մահից հետո ամեն մարդ թագավորից հրաման ստացավ համարձակորեն թողնել իր ամուսին կնոջը. կար մարդ, որ տասը կին էր փոխում, և առհասարակ բոլորն անօրինության մեջ ընկան։ Դարձյալ Ներսեսի մահից հետո, երբ մեռելներին ողբում էին, փողերով, փանդիռներով ու վիներով կոծի պարեր էին բռնում, մորուքները կտրած, երեսները պատառոտած, կին և տղամարդ դեմառդեմ ճիվաղական պարեր խաղալով, ծափ զարկելով հուղարկավորում էին մեռելներինա իսկ Ներսեսի տարիներին Հայաստանի բոլոր սահմաններում չէր կարելի տեսնել աղքատներին մուրալիս. այլ այն ժամանակ նրանց հանգստի տեղերը, այսինքն՝ ուրկանոցները բոլոր մարդիկ նրանց համար տանում էին այն ամենը, ինչ որ պետք էր նրանց։ Հենց այնտեղ նրանք առանց կարիքի ու լիացած էին։ Իսկ քահանայապետի մահից հետո եթե որևէ մեկը աղքատներին հանգիստ էր տալիս, թագավորից մեծ պատիժներ էր կրում։
    
    

Պատմություն Հայոց
     Փավստոս Բուզանդ
     Հինգերորդ դպրություն, Գլուխ ԼԱ

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1840 | 0 | 0
Facebook