Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

0-ական է հավանականությունը, որ մարդիկ կփոխեն իրենց բարեկեցիկ ու նորմալ կյանքը հայաստանյան ցածր աշխատավարձերի ու խնդիրների հետ

14:06, երկուշաբթի, 23 սեպտեմբերի, 2019 թ.
0-ական է հավանականությունը, որ մարդիկ կփոխեն իրենց բարեկեցիկ ու նորմալ կյանքը հայաստանյան ցածր աշխատավարձերի ու խնդիրների հետ
     Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ Կարեն Վարդանյանն իր ֆեյսնուքյան էջում գրում է. «Ի՞նչ է տալիս մեր պետությանը վարչապետի ԱՄՆ այցը: Ես վստահաբար կպնդեմ, որ այդ այցը բառացիորեն ոչինչ չի տալիս, որովհետև այն իր մեջ չի ներառում ոչ մի պաշտոնական հանդիպում ԱՄՆ իշխանության ներկայացուցիչների հետ, ոչ մի նոր համաձայնագրի կնքում բիզնես ոլորտում: Կլինե՞ն արդյոք հանդիպման լոսանջելեսյան հանրահավաքի արդյունքում հայրենադարձության դեպքեր. վստահ եմ, որ ոչ, որովհետև համարյա զրոյական է հավանականությունը, որ մարդիկ կփոխեն իրենց բարեկեցիկ ու նորմալ կյանքը հայաստանյան ցածր աշխատավարձերի ու խնդիրների հետ:
     Այսինքն, պետությանը զրո օգուտ, բայց՝ ծախս բյուջեից, որովհետև վարչապետի ու իր պատվիրակության ճանապարահածախսերը վստահաբար անձնական միջոցներից չեն հատկացվել:
     Ստացվում է, որ հարկատուներս աշխատում ենք, որպեսզի մեր վճարած հարկերից գոյացած բյուջեով մի խումբ անհոգ մարդիկ տուրիստական շրջագայություններ անեն»:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2036 | 0 | 0
Facebook