Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2019 թ.

Հոդվածներ

Ապականությամբ ներծծված ազգը պաշտել է իգացված պատանուն

11:05, շաբաթ, 21 սեպտեմբերի, 2019 թ.
Ապականությամբ ներծծված ազգը պաշտել է իգացված պատանուն

Հին հույների գլխավոր աստծուն այլասերվածությամբ գերազանցել է Հռոմի Հադրիանոս կայսրը (կառավարել է 117 – 138 թթ.): Սա սիրել է ճանապարհորդել կայսրությունում, և, ահա, Բութանիա այցելելու ժամանակամիջոցում (դա տեղի է ունեցել 123 թվականին) ծանոթանում է այդ երկրամասի Կլավդիոպոլիս քաղաքում ծնված տասներեքամյա այս գեղեցիկ հույն պատանուն՝ Անտինոիսին:

Իր սեռին պատկանող պատանիների ու երիտասարդների նկատմամբ անզուսպ հակում ունեցող այս կայսրը շատ թունդ սիրահարվում է Անտինոիսին, և Հադրիանոսի հետ առաջին իսկ հանդիպումից հետո տղան դառնում է նրա սիրուհին ու մինչ ի մահ մշտապես լինում է նրա կողքին:

130 թվականին կայսրն այցելում է Եգիպտոս, բնականաբար, իր հետ տանելով Անտինոիսին: Հոկտեմբերի 30-ին, Նեղոսում լողալիս, Անտինոիսը խեղդվում է:

Սիրեցյալի մահը Հադրիանոսին անչափ վշտացնում է: Նրա համար այս տղա սիրուհին այնքան թանկ է եղել, որ, չզարմանաք, աստվածացրել է ու նրա փառաբանման համար հատուկ ծեսեր է սահմանել:

Անտինոիսի հիշատակը հավերժացնելու համար Հադրիանոսը նրա խեղդվելու վայրում Անտինոպոլիս քաղաքն է հիմնում, որը դառնում է հռոմեական Եգիպտոսի կարևորագույն մշակութային կենտրոններից մեկը: Ի պատիվ նոր աստծու՝ Անտինոիսի, ամբողջ կայսրությունում զոհասեղաններ են կառուցվում և արձաններ են կանգնեցվում (պահպանվել է շուրջ հինգ հազար արձան): Անտինոիսի հայրենի քաղաքը երբևէ հիմնադրածների նոր բնակավայրում՝ Հունաստանի Արկադիա մարզի Մանտինե քաղաքում, մեծ տաճար է կառուցվում և գիմնազիա է հիմնվում: Նրա պատկերը դաջվում է դրամներին, սափորներին, նրան նվիրվում են բանաստեղծություններ: Բազմաթիվ քաղաքներում, այդ թվում Աթենքում, սահմանվում են տոներ ու խաղեր, որոնք երկար ժամանակ «Անտինոյե» անունն են կրել: Պատգամախոսներն Անտինոիսի անունից կանխագուշակություններ են կատարել:

Այս պղծված, իգացված տղայի, անբնական սեքսի այս առարկայի պաշտամունքը հունական հասարակությունում շարունակվել է մինչև 3-րդ դարի վերջը, որը վկայում է այդ հասարակության բարոյական կատարյալ այլասերվածության, փչացածության, ապականվածության մասին:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
3175 | 0 | 0
Facebook
COMMENT.am