Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մի չարացեք իրար նկատմամբ, սա ընդամենը քաղաքականություն է` անցողիկ վիճակ, որը դեռ մի քանի անգամ կրկնվելու է...

23:20, հինգշաբթի, 19 սեպտեմբերի, 2019 թ.
Մի չարացեք իրար նկատմամբ, սա ընդամենը քաղաքականություն է` անցողիկ վիճակ, որը դեռ մի քանի անգամ կրկնվելու է...

Բժիշկ Գևորգ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Մի չարացեք իրար նկատմամբ: Սա ընդամենը քաղաքականություն է` անցողիկ վիճակ, որը դեռ մի քանի անգամ կրկնվելու է...:

Մի չարացեք իրար նկատմամբ, ոչովհետև դուք դեռ այս երկնքի տակ, այս հողի վրա, այս երկրում դեռ կյանք ունեք ապրելու իրար հետ և պետք է բարոյական իրավունք ունենալ իրար աչքերի մեջ նայելու համար...

Մի չարացեք իրար նկատմամբ: Քաղաքական հայացքը պատճառ չէ, որ ատեք միմյանց... քաղաքական հայացքը երաժշտության նման բան է: Դուք չեք ատում կլասիկ երաժշտություն նախընտրողին, նույնիսկ եթե դուք նախընտրում եք պանկ-ռոք:

Մի չարացեք իրար նկատմամբ: Պետք չէ ձեր ակնկալիքների բացակայության պատճառը կամ ձեր հիասթափությունը փնտրել այլ մարդկանց մեջ և փորձել գտնել մեղավորների: Այդ ակնկալիքները այլևս թերթած էջեր են և պետք է կենտրոնանալ ապագայի` դրականի և շենացնելու վրա:

Մի չարացեք իրար նկատմամբ, քանի որ միայն համախմբվածությամբ է հնարավոր շենացնել և կառուցել, վերականգնել և արարել, բուժել և առողջացնել...

Մի չարացեք... իշխանությունը անցողիկ է, իսկ մարդկությունը` մնայուն:

Եղեք մարդ:

Հարգանքով,
     բժիշկ Գրիգորյան»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2202 | 0 | 0
Facebook